Երեկ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում ինքնասպանության փորձ է կատարել14-ամյա աղջիկ։ Ականատեսները պատմում են, որ նա մետաղյա պատնեշի վրա նստելով, ասել է, թե ցանկանում է նետվել Որոտան գետը։

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ անչափահաս աղջիկը խորքային խնդիր չի ունեցել, պարզապես ցանկացել է հաշվեհարդար տեսնել ուսուցիչներից և համադասարանցիներից։

«Երեխան իրական հիմք, դրդապատճառ չի ունեցել, առավել ևս՝ դրդիչ չի ունեցել։ Ընդամենը ցանկացել է հաշվեհարդար տեսնել ուսուցիչների և աշակերտների հետ։ Երեխաների միջև թեթև անհարթություն է եղել, որն էլ պատճառ է հանդիսացել նրանց «պատժելու»»,- նշեց մեր աղբյուրը։


«Կեղծ են տեղեկությունները, թե երեխան նպատակաուղղված գնացել է ինքնասպանության։ Երեխայի հետ այժմ հոգեբան է աշխատում»,- հավելեց մեր աղբյուրը։Մեր տեղեկության համաձայն՝ երեխան ևս հաստատել է, որ չի ցանկացել ինքնասպանություն գործել։

Աղբյուր՝ Lurer.com

loading...