Մենք կանգնած ենք ամուր հիմքի վրա, սակայն մեկ-մեկ մոռանում ենք այդ մասին: Այս մասին «Վերադարձ արմատներին» նախագծի շնորհանդեսին ArmDay.am-ի հետ զրույցում ասաց Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը:
Անդրադառնալով հայապահպանության, ազգային արմատներից չհեռանալու հարցին՝ Կոմանդոսը նշեց, որ սպառնալիքները գալիս են Եվրոպայից:
«Մենք ունենք լավ հիմք, և հայերս այդ հիմքի վրա ստեղծել ենք պետություն: Մենք ունենք մեր սովորույթները՝սնունդից մինչև հագուստ: Պետք է պահպանել դա»,-ասաց նա:
Արցախյան պեատերազմի հերոսը տարբեր, երկրներում է ապրել. Վրաստանում, Թուրքիայում, Ադրբեջանում, Հայաստանում: Նրա խոսքով՝ բոլոր երկրները տարբերվում են իրարից:
«Ամեն բան տարբերվում է: Ժողովուրդը ծաղկեփնջի նման է, որի ամեն մի ծաղիկը բնութագիր ունի: Մենք էլ պիտի այդ ծաղկեփնջի ծաղիկը լինենք, կարևոր չէ՝ վարդ ենք, թե մեկ այլ ծաղիկ, սակայն պետք է մեր բնութագիրն ու ինքնությունն ունենանք»,-ասաց նա
Կոմանդոսը նշեց, որ հայ ազգն առանձնահատուկ է ամբողջ աշխարհում, որպես առաջին քրիստոնյա երկիր:
«Հային ամբողջ աշխարհը գիտի: Մենք քրիստոնյա երկիր ենք և պետք է հենվենք այդ հանգամանքի վրա: Մենք պետք է նաև Աստվածաշունչը լավ իմանանք»,-ասաց նա:
«Ես Հավատում եմ Ատծուն,տերտերի թոռ եմ, եկեղեցի գնում եմ, բայց տերտերներին ոսկե շղթաներով չինովնիկի պես եմ ընդունում, ես նրանց չեմ հավատում: Ես չեմ մոտենում տերտերներին, իմ հավատքն իմ մեջ է: Ես գիտեմ, որ Քրիստոսը այդպիսի շորեր ու ոսկիներ չի ունեցել»,- շեշտեց նա: