Նոյեմբերի 26-ին` ժամը 16:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Toyota Alteza» (վարորդը՝ Ա. Ա.) և «Kia Sorento» մակնիշերի (վարորդի տվյալները պարզ չեն) ավտոմեքենաները. «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և հոսանքազրկել ավտոմեքենաները:

Աղբյուր՝ Առաջին Լրատվական

loading...