ՀՀԿ-ական պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով խոսել է ներքաղաքական խնդիրների մասին.

«Վարչակարգի պարագլուխ Փաշինյանը ամեն ինչ անում է, որպեսզի այս քարոզարշավը դասական իմաստով չկայանա, և ուշադրությունը շեղում են խնդիրներից, իսկ որևէ գաղափարական բանավեճ մերժվում է: Մենք բոլոր մեր հակադարձողներին տալու ենք շատ կոշտ պատասխան: Մենք առաջարկեցինք Փաշինյանին գնալ բանավեճի մեր ներկայացուցչի հետ, սակայն նա մերժեց՝ պատճառաբանելով, որ մնացած կուսակցությունների առաջարկելու դեպքում նա չի կարող 10 կուսակցության հետ գնալ բանավեճի: Դե, եթե որևէ նշանակություն չկա մեր կամ մյուս կուսակցությունների միջև, այդ ինչո՞ւ ես առավոտից երեկո խոսում մեր մասին: Փաշինյանի վկաներին ուզում եմ խորհուրդ տալ, այլ կուսակցությունների ներկայացուցիչներին ասեմ, որ մեր գաղափարական պայքարը Փաշինյանի հետ է և խորհուրդ կտամ, ոտի տակ չընկնել: Իմ պայքարը իրենց քաղաքական կուռքի հետ է»,- հայտարարել է Շարմազանովը:

Էդուարդ Շարմազանովը հորդորել է այլ կուսակցությունների ներկայացուցիչներին գնահատականներ չհնչեցնել Հանրապետական կուսակցության վերաբերյալ:


Շարմազանովը նշել է, որ Ապրիլյան պատերազմի օրերին ինքը 2 օր եղել է առաջնագծում և այդ օրերի ընթացքում դրսից պատգամավորներ է բերել Հայաստան:«Օր ու արև չեմ տալու կառավարությանը, ես կառավարության հետ որևէ անձնական խնդիր չունեմ, ես լինելու եմ Ձեր դեսպանը ԱԺ- ում և հետևելու եմ, որպեսզի կառավարությունն ու Փաշինյանն իրենց խոստացածն անեն: Ժողովո՛ւրդ ջան, ես վերջին 7 տարիներին եղել եմ ԱԺ փոխնախագահ և զբաղվել եմ ավելի գլոբալ հարցերով»,- ասել է նա:

«Ես ուրիշների նման չեմ գնացել, այդքան բան արել և «փիառվել»: Թեղուտի հետ կապված Փաշինյանի ասածը բլեֆ է, եթե սուտ է, թող մինչև ամսի 9-ը Թեղուտը բացեն: Ես վաղվանից գյուղական հանդիպումների շարք եմ սկսելու: Ամբողջ ՀՀ-ում ես ստանում եմ նամակներ, ահազանգեր, բա Շարմազանովին ո՞նց ընտրենք, ասում եմ՝ համար 1-ը ամբողջ Հայաստանում ընտրեք, դա ես եմ»,- նշել է նա:

loading...