Դդմի հյութը՝ կիտրոնով և նարնջով. անչափ համեղ և օգտակար այս հյութը պահածոյացնում եմ, սակայն մինչև ձմեռ վերջացած է լինում:

 

Բաղադրիչներ

 

  • 200-300 գ շաքարավազ
  • 2 կիտրոն
  • 2 նարինջ
  • 1 միջին չափի դդում

 

Դդումը մաքրել և կտրտել ոչ մեծ կտորներով՝ յուրաքանչյուրը 2-4 սմ:

Լցնել ամբողջը կաթսայի մեջ և վրան այնքան ջուր լցնել, որ հասնի դդմի մակարդակին:

Կաթսան դնել կրակին, եռալուց հետո եփել 5-10 րոպե, որից հետո թողնել, որ մի փոքր հովանա:

Անցկացնել պտղամիսը մաղով կամ բլենդերով դարձնել միատարր զանգված:

Հյութը կրկին լցնել կաթսայի մեջ, ավելացնել շաքարավազ, նարնջի և կիտրոնի հյութ:

Հասցնել հյութը եռման աստիճանի և եփել 5 րոպե: Այնուհետև լցնել 2-3 լիտր տարողությամբ բանկաների մեջ և փակել:

Բարի ախորժակ:

loading...