Չինաստանը համարվում է բրնձի ամենախոշոր արտադրողներից մեկը աշխարհում։ Սակայն շատերը դժգոհում են, որ չինական բրնձի որակը, մեղմ ասած, շատ վատն է։ Վերջերս մի սկանդալային նորություն էր տարածվել, որտեղ չինական արտադրողներին մեղադրում էին, որ բրնձի հետ պլաստիկա են խառնում։

Բարեբախտաբար, գոյություն ունեն շատ պարզ միջոցներ, որոնց օգնությամբ կարելի է հասկանալ՝ արդյոք բրնձի հետ խառնած չեն վնասակար և ոչ առողջարար բաներ։

1․ Փորձարկում ջրի միջոցով

Լցրեք մեկ գդալ բրինձը սառը ջրի մեջ և արագ խառնեք։ Եթե մեկ րոպեի ընթացքում բրինձը նստի բաժակի հատակին, ապա դա նորմալ է։ Եթե բրինձն ինչ-որ չափ լողա ջրի մակերևույթին, ապա դա լավ չէ։

2. Փորձարկում կրակի միջոցով

Զգուշորեն վառեք բրինձը գդալի վրա։ Եթե այն արագ վառվի, և հոտ տարածվի, որը նման է տաքացած պլաստիկի հոտի, ապա ավելի լավ է աղբը նետել բրնձի ամբողջ փաթեթը։

3. Փորձարկում բորբոսի շնորհիվ

Պատրաստած բրինձը դրեք հերմետիկ փակ փաթեթի մեջ և դրեք այն մի քանի օր տաք վայրում։ Բնական բրնձի վրա հաստատ այդ օրերին կառաջանա բորբոս։ Այլ խառնուրդների հետ խառնած բրինձն ավելի հավանական է, որ կմնա նույն ձևով։

Կարևոր է կարողանալ ճիշտ ընտրել այն, ինչը մենք ուտում ենք։

Աղբյուր՝ Blognews.am

loading...