Գովազդն այսօր ամենուր է: Հատկապես հեռուստատեսությամբ: Ամեն օր միլիոն անգամ մեզ հիշեցնում են, որ հազի դեպքում պետք է օգտագրծել հենց այս միջոցը:

Բժիշկ Կամարովսկին պարզաբանում է եւ հրավիրում է ծնողների ուշադրությունը.

  1. Այդ միջոցները միայն թեորիապես են թեթեւացնում հազը

Հազի դեմ գովազդվող դեղամիջոցների մեծ մասը խորխաբեր են, որոնք մեծացնում են խորխի քանակությունը, քանի որ ջրիկացնում են այն / թեորիապես թեթեւացնում են հազը/:

  1. Դրանք ավելացնում են խորխի քանակությունը

Երեխայի քթից հոսում է, կա հազ ու ջերմություն, սովորաբար սրանք վերին շնչուղիների հիվանդությունների՝ րինիտի, ֆարինգիտի, լարինգիտի նշաններ են: Այս դեպքում խորխաբեր միջոցները միայն ավելացնում են խորխի քանակությունը: Ինչու արհեստականորեն ավելացնել խորխը, եթե ձեզ մոտ հարբուխ է կամ կոկորդն է ցավում:

  1. Բժիշկին ոչ մեկը ու ոչինչ չի փոխարինի:

Խորխաբեր միջոցները երբեմն անհրաժեշտ են ներքին շնչուղիների հիվանդությունների՝ բրոնխիտի կամ թոքաբորբի ժամանակ: Իսկ այս հիվանդությունները բուժում են բժիշկները, այլ ոչ թե հեռուստացույցը:

  1. Մի սպասեք արագ արդյունք

Խորխաբեր միջոցները ոչ թե նվազեցնում, այլ ուժեղացնում են հազը՝ ակտիվացնելով խորխի արտազատումը: Սակայն հեղուկի պակասի կամ չոր օդի դեպքում ոչ մի խորխաբեր միջոց չի կարող ազդեցություն ունենալ: Հակառակ դեպքում, երբ դուք շատ հեղուկ եք օգտագործում , իսկ բնակարանում կա մաքուր եւ խոնավ օդ, ոչ մի խորխաբեր միջոց անհրաժեշտ չէ: Խորխն ինքն իրեն կթուլանա ու դուրս կգա թոքերից:

  1. Երեխաները մեծեր չեն

Երեխաների մոտ հազն ավելի թույլ է, քան մեծահասակի մոտ: Խորխաբեր միջոցի ընդունումից հետո երեխաները հաճախ ի վիճակի չեն մաքրել ավելացած խորխը: Այն սկսում է կուտակվել ներքին շնչուղիներում եւ դառնում աբստրուկտիվ բրոնխիտի ու թոքերի բորբոքման պատճառ: Խմեցնել երեխային խորխաբեր ու պառկեցնել քնելու տաք ու չոր սենյակում, միայն բարդացնելու է իրավիճակը: Իսկ եթե նաեւ փակ է քիթն ու բարձր է ջերմությունը, ապա մեկշաբաթյա հարբուխը կդառնա ամիսներ տեւող պնեւմոնիա: Շատ երկրներում խորխաբեր միջոցներ չեն նշանակում մինչեւ 5 տարեկան երեխաներին:

  1. Եվս մեկ անգամ նրանց համար, ովքեր դեռ չեն հասկացել. Հեռուստացույցը չպետք է փոխարինի ուղեղին:

Այս կանոնը աշխատում է հազի դեպքում: Մի գնեք խորխաբեր միջոցներ առանց բժիշկի նշանակման: Եթե մինչեւ 5 տարեկան երեխային բժիշկը կնշանակի խորխաբեր միջոց, ապա փնտրեք այլ մասնագետ:

 

Ուզո՞ւմ եք թեթեւացնել հազը, ապա

  • Տաք հագնվեք
  • Սենյակում ապահովեք մաքուր, խոնավ մինչեւ 20 աստիճան տաքության օդ
  • Շնչեք քթով, լվացեք քիթը աղաջրով
  • Խմեք ոչ սառը բավականաչափ հեղուկ
  •  Գտեք լավ մասնագետի
  • Անջատեք հեռուստացույցը

Թարգմանությունը կատարվել է www.nastroy.net կայքից:

newsin.am

loading...