Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով ապացույցներ կեղծելու համար որպես մեղադրյալ ներգրավված Վահագն Հարությունյանը դատի է տվել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին, գրում է Armtimes.com-ը:
Հայցվորը պահանջում է ՀՔԾ պետից հերքել զրպարտություն համարվող տեքստը: Թե մասնավորապես ինչն է Հարությունյանը համարել զրպարտություն, առայժմ ճշտել չի հաջողվել:
«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարը որպես մեղադրյալ է ներգրավվել է սույն գործով ապացույցներ կեղծելու համար։ Հարությունյանն, ով արդեն մի քանի ամիս է՝ Հայաստանում չէ, լրագրողների հետ զրույցում ավելի վաղ պնդել էր, որ մեղադրանքն անհիմն է։ Դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել:
Աղբյուր՝ Մամուլ.am
loading...