Հայաստանում ամանորի  տոնական օրերին ոչ աշխատանքային օրեր են համարվելու դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ:

Համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքի՝ այս տարի ոչ աշխատանքային օրեր են լինելու Ամանոր եւ Ծննդյան տոները` դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ, նախածննդյան տոներ՝ հունվարի 3-ին, 4-ին եւ 5-ին եւ Սուրբ Ծնունդ եւ Հայտնության օրը՝ հունվարի 6-ին:

Սուրբ Ծննդյան եւ Հայտնության տոնին հաջորդող Մեռելոց հիշատակի օրը նշվում է հունվարի 7-ին, որը նույնպես ոչ աշխատանքային է համարվում:

Հիշեցնենք, որ 2017 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ կառավարությունը ՀՀ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին հավանություն էր տվել, ըստ որի 2019 թվականի հունվարի 3-ը, 4-ը եւ 5-ը պետք է լինեին աշխատանքային: Այդ նախագիծն ուղարկվել էր ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով, սակայն հիմնական զեկուցողի բացակայության պատճառով օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է, այնուհետեւ հետաձգված նախագիծը հանվել շրջանառությունից:

Հիշեցնենք, որ հանգստյան օրերը կրճատելու նախաձեռնողը ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն էր

loading...