Գեղեցիկ սեռի յուրաքանյուր ներկայացուցիչ երազում է ունենալ գեղեցիկ կազմվածք, նեղ գոտկատեղ, սլացիկ մարմին: Այդ երազանքը կարող է իրականություն դառնալ, եթե սննդակարգից բացառվի հետևյալ մթերքների օգտագործումը:

Թխվածք, քացրեղեն

Թխվածքը գեղեցիկ կազմվածքի երդվյալ թշնամին է: Պետք է  հրաժարվել նաև հացաբուլկեղենից, տարատեսակ կարկանդակներից, տորթերից: Դրանք պարունակում են հեշտ յուրացվող ածխաջրեր, որոնք էլ խթանում են ախորժակը և հաճախ է առաջանում ուտելու ցանկություն:

Շաքար պարունակող մթերքներ

Պետք է բացառել  շաքարի և շաքար պրունակող մթերքների օգտագործումը, ինչպիսիք են օրինակ  պատրաստի հյութերը, կոնֆետները, թխվածքաբլիթերը: Շաքարը կարելի է փոխարինել  մեղրով:

Աղ

Աղը  օրգանիզմում պահում է հեղուկը և նպաստում է այտուցների առաջացմանը:

Օսլա

Նրանք ովքեր ցանկանում են նիհարել պետք է հրաժարվեն տապակած կարոտֆիլից. Այդ ուտեստը հագեցած է օսլայով, նպաստում է ավելորդ կիլոգրամների կուտակմանը:

Սպիտակ բրինձ և սպիտակաձավար

Սպիտակ բրնձի և սպիտակաձավարի օգտագործումը պետք է  հնարավորին չափով նվազեցնել, քանի որ պարունակում են օսլա: Սպիտակ բրինձը կարելի է փոխարինել շագանակագույն բրնձով, իսկ նիհարել ցանկացողները մի առ ժամանակ պետք է մոռանան սպիտակաձավարի մասին:

Բանան, խաղող

Որքան էլ զարմանալի թվա, այս մրգերը նպաստում են  ավելորդ կիլոգրամների ավելացմանը:

Ապուխտեր, պահածոյացված մթերքներ, մայոնեզ

Ապուխտները, պահածոյացված մթերքները, մայոնեզը  ունակ են արգելակել  օրգանիզմում  ճարպերի այրման գործընթացը, նաև դրանք պարունակում են մեծ քանակությամբ ճարպ:

Ֆաստ- Ֆուդ

Ֆաստ-ֆուդը դանդաղեցնում է նյութափոխանակությունը, վնասում է մարսողությանը, քանի որ մեծ քանակության արհեստական հավելումներ է պարունակում, իսկ եթե սնունդը  վատ է յուրացվում, ապա էլ ինչ նիհարելու մասին կարող է խոսք գնալ:

Նյութի աղբյուր՝ https://goodinfotv.ru/

loading...