Շենգավիթի 8/16 ընտրատարածքում քվեարկելուց հետո «Իմ քայլը» դաշինքի առաջնորդը պատասխանել է լրագրողների հարցերին: «Նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ կայացրած դատավճռով իմ վրա արյան մեղադրանք չի եղել ու ինչպես գիտեք, ՄԻԵԴ-ն սկսել է Մարտի 1-ի գործով որոշումների հրապարակումն ու այդ որոշումներն արդեն իրենց մասին խոսում են, ցույց են տալիս, որ Մարտի 1-ի իրադարձությունների՝ նախորդ իշխանություների վարկածը շինծու է»,- արձագանքելով Ռ. Քոչարյանի հայտարարությանը՝ ասել է Նիկոլ Փաշինյանը: «ՀՀ 10 քաղաքացիներ սպանվել են, ապացույցները կեղծվել են, բանակը ներգրավել է ներքաղաքական պրոցեսների մեջ»,- հավելել է նա:Խոսելով գաղտնալսման երկրորդ սերիայի մասին՝ Փաշինյանը նշել է. «Դատական համակարգին երբեք, ոչ մի ցուցում չի տրվել, այդ թվում՝ Քոչարյանի դատավարության գործով: Դա ապացուցող մասերը մոնտաժված են: Հայտարարում եմ, որ դատական համակարգն ավելի անկախ չի եղել, քան այսօր»:
Աղբյուրը ՝ https://arajininfo.ru