-Ամուսնուս թաղումից 2 օր անց ինձ մի ծաղկեփունջ բերեցին, որը նա անցյալ շաբաթ էր պատվիրել: Ծաղկեփնջի մեջ գրություն կար. «Եթե նույնիսկ քաղցկեղը հաղթի ինձ, ես ուզում եմ, որ դու իմանաս. դու ես իմ երազանքների աղջիկը»:

-Ես  շահեցի դատը, որը շատ երկար տևեց: 14 ամիս առաջ իմացա, որ հարևանս ամեն օր ծեծում է իր շանը: Ես գողացա նրան, և ինձ ձերբակալեցին: Շատ գումար և ժամանակ ծախսեցի դատի վրա, բայ այսօր՝ գալով տուն, տեսա իմ հավատարիմ ընկերոջը և հասկացա, որ այս ամենը իզուր չէր:

-Այսօր աղջիկս դպրոցից եկավ տուն և խնդրեց իրեն ցույց տամ ժեստերի լեզվի կայքը: Իմ հարցին, թե դա իր ինչին է պետք, նա ասաց, որ իրենց դպրոց մի խուլ ու համր աղջիկ է տեղափոխվել և նա միայն ժեստերի լեզուն է հասկանում, դրա համար էլ ոչ ոքի հետ չի կարողանում շփվել:

 

-Մեր դպրոցում կա մի աղջիկ, ում հետ բոլորն են ուզում ընկերություն անել: Նա անչափ գեղեցիկ և խելացի է: Բայց նա իր ողջ ազատ ժամանակը տրամադրում է մի տղայի՝ իր եղբորը, ով աուտիզմով է տառապում:

-Մի մեծ անտուն շուն մետրոյից մինչ տուն հետևեց ինձ: Ես արդեն սկսել էի նյարդայնանալ: Բայց հանկարծ իմ առաջ ինչ-որ տեղից մի տղա հայտնվեց և պահանջեց դրամապանակս: Մինչ ես ուզում էի հասկանալ, թե ինչ անեմ, շունը հարձակվեց նրա վրա: Տղան շպրտեց դանակը և փախչեց: Հիմա ես տանն եմ, անվտանգության մեջ՝ այն շան շնորհիվ:

-Վերջերս մտա գրախանութ և գնեցի այն գրքի կրկնօրինակը, որ մանուկ ժամանակ ինձանից գողացել էին: Որքան մեծ էր զարմանքս, երբ բացեցի և տեսա, որ դա հենց այն նույն գիրքն է: Առաջին էջին իմ անունն էր և պապիկիս ստորագրությունը, ով նվիրել էր ինձ գիրքը: Նաև պապիկիս տողերը. «Հույս ունեմ, որ շատ տարիներ հետո այս գիրքը կրկին կհայտնվի քեզ մոտ, և դու այն նորից կկարդաս»:

Նյութի աղբյուրը ՝ http://arajininfo.ru

loading...