Խմորիչը հարուստ է  վիտամիններով և միներալներով, և դրա շնորհիվ խմորիչով դիմակները  շատ օգտակար են մազերի համար:

Խմորիչով դիմակ

Բաղադրիչներ

1 ճաշի գդալ ջուր

1 ճաշի գդալ խմորիչ

1ճաշի գդալ շաքարավազ

1 ճաշի գդալ մեղր

2 թեյի գդալ մանանեխի փոշի

Կիրառման եղանակը

Խմորիչ լուծել տաք ջրում և ավելացնել շաքարավազը՝ խմորման գործընթացն արագացնելու համար:  Երբ խմորիչն ակտիվանա, ավելացնել մեղրը և մանանեխի փոշին:

Դիմակը քսել գլխամաշկին և մազարմատներին: Այնուհետև վրայից  գլխին անցկացնել պոլիէթիլենային գլխարկ և  փաթաթել սրբիչով:

Թողնել 1 ժամ, այնուհետև լվանալ սովորական շամպունով:

Խմորիչով և պղպեղի թուրմով  դիմակ

Բաղադրիչներ

30 գ չոր խմորիչ

2 ճաշի գալ պղպեղի թուրմ

1 ճաշի գդալ ջուր

Կիրառման եղանակը

Խմորիչը լուծել ջրում, այնուհետև ավելացնել պղպեղի թուրմը:

Դիմակը քսել գլխամաշկին և մազարմատներին, այնուհետև  գլխին անցկացնել պոլիէթիլենային գլխարկ և փաթաթել սրբիչով:

Թողնել 20 րոպե և լվանալ:

Այս դիմակը չի կարելի 20 րոպեից ավել թողնել, այլապես  հնարավոր է մաշկը գրգռվի:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...