Այս 7 տարեկան աղջիկը «Երեխաների ձայնը» նախագծի եզրափակչի մասնակիցներից է։
Նրա լեգենդար «Кукушка» երգի կատարումը կույր լսումների փուլում ոչ ոքի անտարբեր չթողեց։ Եվ հետագայում նա նախագծում ցույց տվեց հիանալի արդյունքներ։

Սակայն սկզբից քչերը գիտեին այն դժվար փորձությունների մասին, որոնց միջով անցել է այս երեխան։ Պարզվում է, մի քանի տարի առաջ աղջիկն իր ծնողերի հետ սարսափելի ավտովթարի էր ենթարկվել, որի արդյունքում բեկորները վնասել էին աղջկա դեմքը, աչքերը։ Բժիշկները ստիպված են եղել տեսողության վերականգնման համար կատարել պլաստիկ վիրահատություն։  Իր հիվանդության ընթացքում երեխան շատ արագ հասունացել է։ Երբ նա արդեն իրեն ավելի լավ էր զգում, քայլում էր մանկական հիվանդանոցի հիվանդասենյակների մոտով և երգում, այդպիսով ցանկանալով մյուսներին նույնպես առույգացնել։ Արդեն այդ ժամանակ, շատերը խորհուրդ են տվել հրաշք աղջկա մորը նրան որևէ երգի մրցույթի տանել։ Երբ երեխան առողջացավ, ծնողները հենց այդպես էլ վարվեցին։

Նյութի աղբյուր ՝ https://info-arm.com

loading...