Տղամարդը աշխատանքից վերադառնում էր տուն: Նա այնքան հոգնած էր, որ ցանկանում էր շտապ տուն հասնել ու հանգստանալ:  Նա անցավ կանաչ լույսի տակով և մի փոքր ավելացրեց արագությունը: Հանկարծ չգիտես որտեղից  մեքենայի առջև մի կերպարանք հայտնվեց: Վարորդը արգելակեց մեքենան, սակայն չհասցրեց … շտապ դուրս եկավ մեքենայից ու տեսավ գետնին ընկած մի տղա երեխա:  Անմիջապես խմբվեցին անցորդները, մոտակա տներից դուրս վազեցին բնակիչները: Տղայի մարմնի տակ արյուն էր գոյացել: Տղան կորցրել էր գիտակցությունը: Վարորդը անմիջապես գրկեց երեխային ու մի քանի մարդկանց օգնությամբ նրան տեղավորեցին մեքենայի հետևի նստարանին, նա խնդրեց այդ մարդկանցից մեկին ուղեկցել իրեն, նրա ձեռքերը դողում էին:

Շտապ հասավ հիվանդանոց; Տղային իջեցրին մեքենայից ու տարան ընդունարան: Բուժքույրներն անմիջապես գործի անցան, սկսեցին արագ հանել տղայի հագուստը: Տղան գիտակցության չէր գալիս:

Վարորդը մոտեցավ նրանցից մեկին ու  ասաց.

- Խնդրում եմ կանչեք  ձեր հիվանդանոցի ամենալավ բժշկին, խնդրում եմ փրկեք տղային, - ասում էր նա աղերսագին:

Այդ ընթացքում բուժքույրերից մեկը շտապեց տեղեկացնելու բժշկին, որ ծանր վիրավոր երեխա են բերել,  և խնդրում էր գալ զննել երեխային:

- Ասացեք ծնողներին,, թող վճարեն սա մասնավոր հիանդանոց է, այլ ոչ թե բարեգործական հաստատություն: Ես շատ զբաղված եմ: Երբ վճարեն, ես կգամ ու կզննեմ:

- Լավ, - ասաց բուժքույրն ու իջավ ներքև:

Մոտենալով  տղամարդուն ասաց.

- Գիտեք մեզ մոտ կարգը մի փոքր այլ է, նախ պետք է վճարեք, այնուհետև բժիշկը կզննի երեխային:

Տղամարդը ձեռքը տարավ գրպանը և հիշեց, որ դրամապանակը մեքենայի մեջ է: Շտապ դուրս եկավ, գնաց  վերցրեց դրամապանակն ու վազելով   մտավ հիվանդանոց.

- Ասացեք, որտեղ, պետք է վճարեմ:

- Նախ ասացեք երեխայի անուն, ազգանունը:

- Ես չգիտեմ նրա անունը,  ես նրան չեմ ճանաչում:

Նա վճարեց իր մոտ եղած ողջ գումարը  և երեխային ձևակերպեցին:   10 րոպե  անց բժիշկը եկավ, մոտեցավ երեխային: Հանկարծ տեսնելով նրան գունատվեց ու ծնկի եկավ.

- Որդիս, ի՞նչ է պատահել, այս ի՞նչ է եղել:

Հանկարծ  մի անմարդկային ձայն արձակեց ու ընկավ հատակին: Երեխան, որ նույն բժշկի որդին էր, մահացել էր:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...