Ժամանակակից աշխարհում կյանքի  ռիթմն ու տեմպը փոխվել է,  և խիստ զբաղված լինելու պատճառով, մենք հաճախ մոռանում ենք կյանքում ամենակարևորի՝ առողջության մասին:

Նորագոյացություններ կրծքում, մաշկի և գույնի ցանկացած փոփոխություն:
Եթե դուք  նկատում եք այս փոփոխությունները, ապա պետք է անհապաղ դիմել մամոլոգի օգնությանը:  Հատկապես, եթե կրծքում պինդ գոյացություն եք շոշափում:

Հիշողության կորուստ

Եթե հաճախակի եք մոռանում, թե որտեղ եք դրել հեռախոսը կամ բանալիները,  երբեմն տարածության մեջ դժվարանում եք կենտրոնանալ, դժվարանում եք մտքերը  ձևակերպել և դուք  60-ն անց եք, պետք է  դիմել մասագետի օգնությանը: Իսկ միջին տարիքի կանայք նման խնդիրների առկայության դեպքում կարող են չանհանգստանալ:

Ցավոտ դաշտան

Եթե նախկինում ցավեր չեն եղել «այդ» օրերին, բայց հետագայում կրիտիկական օրերն ուղեկցվում են ցավերով, ապա պետք է  հետազոտվել: Պատճառները կարող են տարբեր լինել:

Քրոնիկական հոգնածություն

Եթե հոգնածությունը տևում է 2 շաբաթից ավել, ապա հնարավոր է խնդիրներ կան վահանաձև գեղձի հետ, կամ  հավանական է սրտի հիվանության առկայությունը:

Տեսողության կտրուկ անկումը

Եթե կտրուկ  տեսողության կորուստ եք ունենում,  և միաժամանակ կորցնում եք հավասարակշռությունը, պտտվում է գլուխը,  դժվարանում եք խոսել, ամիջապես շտապ օգնություն կանչեք: Դրանք ինուլտի նշաններ են:

Կասկածելի խալեր

Եթե  խալերը  փոխում են իրենց չափը գույնը, ձևը, ապա դիմեք  բժշկի,  հետազոտվեք, դա կարող է վկայել չարորակ գոյացության  մասին:

Քաշի կտրուկ անկում

Սա ամենևին ուրախանալու առիթ չէ, չնայած, որ շատ կանանց կարող է դա ուրախացնել:  Քաշի կտրուկ անկումը  կարող է  վկայել դաբետի կամ քաղցկեղի առկայության մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...