Հոդացավերը կարող են ծնկի բերել նույնիսկ ամենադիմացկուն մարդուն:   Մասնագետները պնդում են, որ  հոդացավերը կարելի է թեթևացնել  սննդակարգում որոշակի մթերքների ընդգրկման և դրանց հաճախակի օգտագործման միջոցով:

Խնձոր

Խնձորը պարունակում է մեծ քանակությամբ բիոֆլավոնիդներ, որոնք պաշտպանում են մարդու օրգանիզմը բորբոքումից, խթանում է արյան շրջանառությունը: Բիոֆլավոնիդներով  հարուստ են նաև  երիցուկի թեյը, նեխուրը, ձիթապտուղը, նարինջը, թուրինջը, կիտրոնը, կանաչ պղպեղը և սխտորը:

Նուշ

Սա հրաշք  մթերք է: Այն հանդիսանում է Е  վիտամինի հիանալի աղբյուր, պարունակում է նաև մագնիում: Е  վիտամինը հատկապես օգտակար է  հոդացավերի դեպքում, քանի որ խթանում է հոդերի շարժունակությունը և հանում է հոդացավը:Е վիտամինով հարուստ են նաև  սպանախը, ավոկադոն,  կոկոսի յուղը,  դդմի և արևածաղկի սերմերը:

Օմեգա -3

Օմեգա -3-ը օժտված են հակաբորբոքային հատկությամբ, և կարևոր դեր են խաղում  կապանների և աճառների վերականգնման համար:

Օմեգա -3 –ով հարուստ են նաև սաղմոնը, սարդինները,  սկումբրիան, կտավատի սերմերը, լոբեղենը, ծաղկակաղամբը, ձկան յուղը, կտավատի յուղը, ընկույզը:

Ձու

Ձվի մեջ պարունակվող սպիտակուցը  զգալիորեն բարձրացնում է արյան մեջ տրիպտոֆանի մակարդակը: Տրիոպտոֆանը հանդիսանում է սերոտոնինի  «շինանյութ»:

Պանիրը, քրքումը, սաղմոնը, ինչպես նաև բոլոր տեսակի ընկույզներն ու սերմերը ևս հանդիսանում են տրիպտոֆանի աղբյուր:

Վիտամին С

Հոդացավերի ժամանակ հատկապես խորհուրդ է տրվում օգտագործել նարնջագույն կամ դեղին գույնի բանջարեղեն և միրգ:

Ի դեպ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ արթրիտի  առաջացման պատճառ կարող է դառնալ ցինկի  ցածր մակարդակը:
Ցինկով հարուստ են ծովային մթերքները,  կարմիր միսը, տնական թռչնամիսը, լոբեղենը, ընկուզեղենը, սերմերը, հատկապես դդմի:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...