1996 թվականին ընդամենը 21 տարեկան էի, դեռ երիտասարդ տղա, երբ համակուրսեցու և ընկերոջ կողմից դաժանաբար սպանվեց իմ մանկության ընկեր Իոսիֆ Աղաջանովը։ Անցավ 1 տարի, դարձա ոստիկան ու 20 տարուց ավել ինձ իրավունք չէի վերապահում կարծիք հայտնել մարդասպաններին արդարացնողների մասին։
Իսկ հիմա արդեն, որպես պահեստի գնդապետ և Իոսիֆի ընկեր, կարտահայտեմ իմ կարծիքը։
Դեպքի առաջին օրվանից եղել եմ նրա ընտանիքի կողքին, մասնակցել եմ բոլոր դատական նիստերին։
Միխայիլ և Նելլի Աղաջանովները չեն մոռացել, որ իրենց միակ տղա ժառանգը մահացել է համակուրսեցու ու նրա ընկերոջ կողմից, թիկունքից ռազվադնոյ կլուչով գլխին խփելու, հետո՝ դանակով կոկորդը կտրելու, հետո՝ մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ հասցնելու, հետո՝ նախօրոք գնված, հատուկ այդ օրվա համար սպորտային պայուսակով մարմինը չոլերում քարերով ծածկելու պատճառով։Երբ առաջին անգամ կարդացի հանցագործներին արդարացնող հոդվածը, անկեղծ ասած՝ չէի հավատում, որ խոսքը գնում է այդ դաժան սպանության մասին։ Դեպքն ավելին քան ապացուցված է։ Արդարացնողներ կամ նաև մեծարող տիկնայք և պարոնայք, դուք միայն այն ժամանակ ձայներդ կտրած կապրեիք, երբ Իոսիֆի նման ձեր երեխայի կոկորդը կտրած, մարմնին բազմաթիվ հարվածներով ու սպանված վիճակում ձեր մինուճարին կբերեին, կդնեին ձեր առջև ու կասեին՝ տարեք, թաղեք։
Հանցագործներն ընդունել են իրենց մեղքը, և դեպքը 100% բացահայտված է։
Մարդասպանին արդարացնելը մեղք է, Աստծուց վախեցեք։
Դեռ չեմ ասում արդեն կորցնելու բան չունեցող պրոֆեսոր Աղաջանովից։ Նա այդ մեկն ուներ ու էլ չունի։
Սա ընդունեք որպես նախաբան։ Մանրամասները՝ հետո։