Ես նախկինում շատ հաճախ էի հիվանդանում գրիպով, կարելի է ասել գրիպից աչք չէի բացում: Դեղերը չէին օգնում: Մի անծանոթ կին ինձ խորհուրդ տվեց այս բաղադրատոմսը և ես հոգաչափ շնորհակալ եմ նրանից, քանի որ մոռացա գրիպի մասին:
Նախ ասեմ, որ սկզբում թերահավատորեն վերաբերվեցի, բայց ըմպելիքը հաճելի համ ունի, և ես սկսեցի այն օգտագործել ամեն օր: Ու ի զարմանս ինձ, ես հասկացա, որ գրիպն ինձանից հեռու է փախչում: Նույնիսկ եթե իմ շուրջը հավաքված բոլոր մարդիկ հիվանդ են գրիպով:
Այն ընdունելուց հետո իմ իմունային համակարգն ամրապնդվեց: Ես հիշում եմ, որ փորացավեր էի ունենում գրիպի ժամանակ, դրա մասին էլ մոռացա:
Ես այս բաղադրատոմսը անմիջապես տվեցի իմ շրջապատի մարդկանց, որպեսզի նրանք էլ առողջ լինեն:
Բաղադրատոմս
Մեկ բաժակ եռացրած ջրի մեջ քամել կես կիտրոնի հյութ և ավելացնել 1 թեյի գդալ մեղր: Մի փոքր գոլացնել և խմել առավոտյան անմիջապես արթնանալուց հետո:
Այս ըմպելիքը հանում է միզուղիների ինֆեկցիաները, լավացնում է մարսողությունը, մաշկին գեղեցիկ փայլ է հաղորդում:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն