Հոդացավերը սաստիկ տանջող ու տնքացող ցավեր են: Հիմնականում հոդացավերն ի հայտ են գալիս 45 տարեկանից հետո, սակայն, ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, հոդացավերը հանիպում են նաև 25-30 տարեկան անձանց շրջանում:
Հոդացավերի առաջացման պատճառները կարող են տարբեր լինել, ինչպիսիք են օրինակ վնասվածքները, ծանրաբեռնվածությունները, կոտրվածքները, ռևմատիզմը և այլն:
Ժողովրդական բժշկությունը առաջարկում շատ արդյունավետ մի բաղադրատոմս, որի բաղադրիչները պարզ են ու հասանելի են բոլորին: Այն օգնում է առաջին իսկ կիրառման դեպքում:
Բաղադրիչներ
1 ճաշի գալ մեղր,
1 ճաշի գդալ մանանեխ (կծու)
1 ճաշի գդալ մանր աղ,
1 ճաշի գդալ ջուր:
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները խառնել, այնպես որ ստացվի համասեռ զանգված, այնուհետև ստացված խառնուրդը լցնել ապակե տարայի մեջ
Կիրառման եղանակը
Ցավացող հատվածի վրա քսել այս «կրեմը», վրայից ծածկել պոլիէթիլենային թաղանթով, վրայից տաք շալ փաթաթել: Ցանկալի է, որ շալը բրդյա լինի:
Թողնել կես ժամից մինչև 2 ժամ: Այնուհետև կրկնել գործողությունը քնելուց առաջ, որպեսզի հոդերը հանգստանան «բուժումից» հետո: Առավոտյան կրկին քսել կրեմը:
Գործողությունը կրկնել 4-5 օր: Արդյունքը զգացվում է առաջին իսկ անգամից:
Խառնուրդը պահել սառնարանում 5-6 օր:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն