Լյարդը մարդու ամենակարևոր օրգաններից մեկն է, որը պատասխանատու է կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ գործառույթների համար: Այն մաքրում է օրգանիզմը շլակներից ու տոքսիններից, լեղի է արտադրում, կարգավորում է մարսողությունն ու նպաստում է տարբեր հորմոնների ու ֆերմենտների արտադրմանը: Սա է պատճառը, որ լյարդի աշխատանքի հետ կապված ցանկացած խնդիր անմիջապես անդրադառնում է ամբողջ օրգանիզմի վրա:
Լյարդի առողջության պահպանումն անչափ կարևոր է, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն ախտանշանները, որոնք կօգնեն ժամանակին հայտնաբերել խնդիրն ու միջոցներ ձեռնարկել:
1. Քրոնիկ հոգնածություն
Լյարդի հետ կապված խնդիրների մասին վկայող ամենատարածված ախտանշաններից մեկը մշտական հոգնածությունն է: Այս դեպքում հարկավոր է անհապաղ մաքրել օրգանը տոքսիններից, այլապես հիվանդի վիճակն էլ ավելի կվատանա:
2. Ախորժակի կորուստ
Սա նույնպես լյարդի հետ կապված խնդիրների մասին վկայող ամենատարածված ախտանշաններից մեկն է, որը չի կարելի անտեսել: Հատկապես վտանգավոր է զգալի քաշի կորստով ուղեկցվող ախորժակի կորուստը, որի դեպքում հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին:
3. Մարսողական խնդիրներ
Երբ լյարդը վնասվում է այն չի արտադրում անհրաժեշտ քանակությամբ լեղի, ինչը բացասաբար է ազդում մարսողության գործընթացի վրա: Նման դեպքերում կարող են ի հայտ գալ այնպիսի խնդիրներ, ինչպիսին են սրտխառնոցը, փսխումը, փորկապությունն ու փորլուծությունը:
4. Փորափքանք ու ավելորդ քաշ
Փորափքանքն ու ավելորդ քաշը նույնպես կարող են պայմանավորված լինել լյարդի աշխատանքի խանգարմամբ: Այս դեպքում մարդը չի կարողանում ազատվել ավելորդ քաշից անգամ խիստ դիետաների ու մարզումների միջոցով:
5. Մեզի գույնի փոփոխություն
Նարնջագույն, դեղնավուն կամ շագանակագույն մեզը կարող է պայմանավորված լինել բիլիռուբինի բարձր մակարդակով: Սա դեղին պիգմենտ է, որն առաջանում է հեմոգլոբինի բնական քայքայման արդյունքում և սովորաբար դուրս է գալիս օրգանիզմից լյարդի միջոցով, սակայն երբ լյարդը ճիշտ չի կատարում իր գործառույթները, բիլիռուբինն օրգանիզմից դուրս է գալիս մեզի միջոցով:
6. Դեպրեսիաներ ու տրամադրության տատանումներ
Լյարդում առկա տոքսինները կարող են դառնալ տարատեսակ դեպրեսիաների առաջացման պատճառ: Դրանք կարող են նպաստել ինչպես տրամադրության կտրուկ անկմանը, այնպես էլ հուսահատության զգացման կամ զայրույթի պոռթկումների առաջացմանը: Նման դեպքերում հարկավոր է անհապաղ մաքրել օրգանը տոքսիններից: