Աստղաբանը նկարագրել է, թե ինչ կարելի է սպասել 2019 թվականին: Ինչպիսին կլինի այն Հայաստանի և հայ ժողովրդի համար.

«2019 թվականն է գալիս:

Տեսնենք, թե ընդհանուր առմամբ ինչպիսին կլինի այն:

Տարին կսկսենք լրջագույն մարտահրավերներով: Արտաքին և ներքին քաղաքական առումներով անհանգիստ վիճակներ կլինեն: Քննադատություն, լարվածություն, անկեղծության մթնոլորտի կարիք: Այս ամենն, իհարկե բնական է, հաշվի առնելով ներկա իրավիճակը: Սակայն, ասվածը չի նշանակում, որ բացասական ելք կունենա տարին: Ամեն դեպքում, լուրջ կոնֆլիկտներից կխուսափենք:

Հունվարի երկրորդ տասնօրյակից սկսած, մինչև փետրվարի առաջին տասօրյակը լարված օրեր կլինեն:

Մարտին յուրատեսակ քննություն կլինի այն ամենի, ինչ արվել է նախորդ տարում:

Ապրիլը կլինի արվածին դեմ հանդիման կանգնելու, արած-չարածի արդյունքների ամփոփում, սև ու սպիտակի, լավ ու վատի հստակեցումներ կլինեն թե գլոբալ, թե նեղ, անհատական իմաստներով:

Ընդհանուր առմամբ գարնանը, ավելի շատ՝ վերջում, կոնֆլիկտային երևույթներ են հնարավոր, որոնք ոչ թե պատերազմ են նշանակում, այլ այն, որ որոշ երկրներ իրենց թույլ կտան որոշ հարցերում թելադրումներ անել, պարտադրել իրենց կամքը: Ամռանն այդ պրոցեսները կսկսեն ավելի կոշտանալ, այսպես ասած՝ ամառվա ամիսները թեժ կլինեն բոլոր իմաստներով:

Նախորդ տարվա պրոցեսներն իրոք թավշյա և հաճելի էին, բայց եթե զուգահեռ տանենք, նման են դեղձի՝ արտաքուստ թավշյա, քաղցր, բայց ներսում կուտ կա, որի հետ պետք է հաշվի նստել, ոչ մի հեշտ սկսված պրոցես չի կարող նույնքան քաղցր շարունակվել : Պետք է ներքին կայունության մասին մտածել: Այդ կուտը կարելի է թաղել հողում, որ ապագայի նոր ծառ աճի, կարելի է ուղղակի մի կողմ դնել, դեղձով մի պահ հագենալ ու … վերջ, նորից հայտնվել հայտնի տաշտակի մոտ: Այնպես որ, ամեն ինչ կախված է մեր քայլերից ու վերաբերմունքից:

Ամառվա ընթացքում կարող են որոշ նոր կապեր ստեղծվել, կամ թարմացվել հնում որոշ չափով ձեռք բերված պայմանավորվածություններ: Ըստ ամենայնի, որոշակի անհանգստություն կպատճառի մեր ոխերիմ հարևանը:

Օգոստոսից սկսած լարվածությունն աստիճանաբար կսկսի թուլանալ, մուտք կգործենք համեմատաբար ավելի հանդարտ փուլ:

Աշնանը կարելի է սպասել ավելի «շահավետ» առաջարկների ու պայմանավորվածությունների, սակայն այդ դեպքում էլ պիտի հաշվի առնվեն բոլոր հնարավոր տարբերակները, քանի որ որոշ դեպքերում գեղեցիկ փաթեթավորմամբ մատուցվելու են վտանգավոր զարգացումներ:

Հոկտեմբեր ամսին պետք է զգուշանալ ու չվազել երկու նապաստակի ետևից, կամ միաժամանակ երկու նավակով լողալու փորձ չանել, որքան էլ որ այդ ցանկությունը մեծ լինի: Պետք է հստակեցնել ու հավասարակշռել ամեն ինչ:

Դե, եթե առանց լուրջ կորուստների հասնենք մինչև ձմեռնամուտ, կարելի է ասել, որ թևակոխում ենք ավելի գործնական զարգացումների ու ռացիոնալ քայլերի փուլ: նախորդ տարվա հետ համեմատած՝ դեկտեմբերը կլինի ավելի հանդարտ, ավելի շատ եզրահանգումներ անելու, պլաններ գծելու ժամանակ»:

 

loading...