Մոսկվաբնակ Կրիստինա Գևորգյանը, որը նախատեսում էր ամանորյա տոներն ընկերների հետ նշել Ադրբեջանում, պատմել է, թե ինչպես Բաքվի օդանավակայանում հայկական ազգանվան պատճառով իրեն թույլ չեն տվել մտնել երկիր:

Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, աղջկա խոսքով՝ տոմս գնելիս և Բաքվում բնակարան ամրագրելիս իրեն ոչ ոք չի զգուշացրել հնարավոր հետևանքների մասին: Պաշտոնական տեղեկություն այն մասին, որ հայկական ազգանվամբ ՌԴ քաղաքացուն չեն կարող թողնել Ադրբեջան, նա այդպես էլ չի գտել համացանցում, իսկ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը չի պատասխանել նրա հարցմանը:

«Բաքվի անձնագրային հսկողության կետում ինձ խնդրեցին պատասխանել մի քանի հարցի: Արդյունքում մեկ ու կես ժամ ինձանից տեղեկություն էին փորձում ստանալ իմ ծագման, ծնողներիս ծագման, նրանց ծննդյան ամսաթվի մասին, մեր տան հասցեն, իմ կրթության, աշխատանքի մասին», — նշել է Կրիստինան իր ֆեյսբուքյան գրառման մեջ:

Կրիստինան պատմել է նաև իր և հայկական ազգանվամբ այլ ուղևորների նկատմամբ օդանավակայանի աշխատակիցների անմարդկային վերաբերմունքի մասին։

loading...