Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում ժամեր առաջ հրապարակել էր «Մարիաննա» ընկերության արտադրած թթվասերի լուսանկար` կից հետևյալ գրառմամբ.

«Աշխատանքի դուրս գալու օգուտ/վնասները։ Մարիաննան ապագայի թթվասեր է հավեսով իրացնում հունվարի 9 արտադրության օրով: Անուշ Հարությունյան և Գայանե Սահակյան, դուք գնացել եք հանգստի, ոնց-որ մարդա վատացել»:

Որոշ ժամանակ անց Դավիթ Պիպոյանը նոր գրառում կատարեց` նշելով.

«Ժողովուրդ ջան, ինձ պարապ չեք թողնում, գնացի թթվասերի մոնիթորինգն ավարտեցի, մեծ տարաների վրա հստակ երևում էր 05.01.2019: Բոլոր այն սպառողները, որոնք պնդում էին, որ թթվասերի պիտանիության ժամկետը տասը օրից ավել չի լինում, դա վերաբերում է ГОСТ-ով արտադրողներին: «Մարիաննա» ընկերության արտադրանքն ունի 12 օր պիտանիության ժամկետ, իրենք ГОСТ-ով չեն արտադրում: Եղեք առողջ, քիչ խմեք»:

loading...