Անվանվել են արմավի բացառիկ բուժիչ հատկությունները։

1. Արմավն անհավանականորեն սննդարար մթերք է։ Նրանք պարունակում են նուտրիենտներ, վիտամիններ ու հանքանյութեր, որոնք թույլ են տալիս երկար ժամանակի ընթացքում սնվել միայն նրանցով ու լինել գերազանց մարզավիճակում։

2. Գլյուկոզայի բարձր պարունակության հաշվին արմավը խթանում է ուղեղային գործունեությունը՝ օգնելով կենտրոնանալ ու քո առջև դրված խնդիրերը լուծել էականորեն ավելի արագ։

3.Չորացրած արմավը՝ խուրման, բոլոր չրերի մեջ առաջատարն է պոլիֆենոլների պարունակությամբ, որոնք օրգանիզմին ապահովում են հակաօքսիդանտային պաշտպանությամբ։ Իսկ նրա բաղադրության մեջ մտնող C և E վիտամինների հաշվին հակաօքսիդանտային գործողությունը ուժեղանում է։

4. Չնայած օրգանիզմի համար ակնհայտ օգտակարությանը՝ խուրման հակացուցված է այն մարդկանց, ովքեր տառապում են շաքարային դիաբետով, քանի որ նրանք բարձր գլիկեմիկ ինդեքս ունեն։

5. Արմավը կարող է հիանալի այլընտրանք լինել տարատեսակ քաղցրեղեններին, բայց նկատի ունեցեք, որ խուրմայի մեկ պտուղը միջինը պարունակում է 23 կկալ։ Դրա համար էլ չարժե դրանք չարաշահել, հատկապես, եթե դուք փորձում եք սահմանափակել կալորիաների օրական նորման։

6. Խուրման սիրտն ամրացնող ամենաօգտակար չրերից է։ Դրանք ցուցված են նաև հիպերտոնիայով՝ արյան բարձր ճնշմամբ տառապող մարդկանց։ Խուրմայի կանոնավոր օգտագործումը կօգնի վերահսկել արյան զարկերակային ճնշումը ու ավելի լավ զգալ։

7. Մրսածության և ինֆեկցիաների դեմ պայքարում խուրման պարզապես անփոխարինելի օգնական է։ Չէ՞ որ նրանք օժտված են դուրս բերել խորխը ու հանգստացնել նույնիսկ շատ ուժեղ հազը։

8. Արմավի ընդամենը մի քանի հատիկն ապահովում են կալիումի՝ 27, մագնեզիումի՝ 15, և B6 վիտամինի օրական 12 տոկոսը։ Անպայման դրանք ընդգրկեք ձեր սննդակարգի մեջ, եթե դուք հակված եք անընդհատ սթրեսի ենթարկվել կամ քրոնիկական հոգնածություն եք զգում։

9. Ծանր հիվանդություն կամ վիրահատական միջամտություն տանելով՝ օրգանիզմին օգնեք արագ վերականգնվել՝ կանոնավոր կերպով խուրմա օգտագործելով, որը համարվում է գերազանց առույգացնող ու ընդհանուր ամրապնդող միջոց։

10. Երիկամների հիվանդությամբ տառապող մարդիկ պետք է ուշադրություն դարձնեն խուրմային. Չէ՞ որ դրանք նպաստում են օրգանիզմից ավելորդ հեղուկի դուրսբերմանը, ինչն էլ այտուցների պատճառ է դառնում։

11. Ընդամենը մեկ խուրման և մեկ բաժակ կաթն ունակ են ապահովել մարդու մինիմալ պահանջմունքը բոլոր ամինաթթուների մասով, այնպես որ, եթե դուք որոշել եք քիչ միս օգտագործել, ահա ձեզ հիանալի այլընտրանք։

12. Գոյություն ունի նաև հետաքրքիր հիպոթեզ, համաձայն որի՝ խուրմա խորհուրդ չի տրվում օգտագործել մարդկանց, ովքեր ապրում են այնպիսի տարածաշրջաններում, ուր այն չի աճում, սակայն որևէ գիտական հիմնավորում այս փաստը չունի։

13. Համարվում է, որ հենց փյունիկյան արմավն են մարդիկ առաջինը սովորել ինքնուրույն մշակել քաղցրահամ պտուղներ ստանալու նպատակով։ Կարելի է ասել, որ հենց այս բույսն է կանգնած քաղաքակրթության ակունքներում։

Աղբյուր ՝ https://168.am

loading...