Վաղաժամ ծերացումը կանխարգելելու համար հարկավոր է առողջ սնվել և սպորտով զբաղվել: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ առողջությունն ու գեղեցիկ արտաքինը պահպանելու համար հարկավոր է հավասարակշռել սննդակարգը՝ պարբերաբար օգտագործելով բավարար քանակով վիտամիններ, հանքանյութեր, սննդարար այլ նյութեր պարունակող մթերք, ֆիզիկապես ակտիվ լինել, հրաժարվել վնասակար սովորություններից:

Կայքը ներկայացրել է մի քանի տարր, որոնց օգտագործումը շատ կարևոր է մաշկի առողջության համար:

Ֆոլաթթու: Անհրաժեշտ է սննդակարգ ներառել մթերք, որը նպաստում է հյուսվածքների վերականգնմանը: Ուշադրություն դարձրեք ֆոլաթթվին, որը կարևոր է ոչ միայն մաշկի, այլև առողջության պահպանման համար:

Երկաթ: Այս հանքանյութն անհրաժեշտ է հեմոգլոբինի մակարդակի կարգավորման, ինչպես նաև թթվածինն օրգաններին և հյուսվածքներին մատակարարելու համար: Երկաթի բավարար մակարդակն օգնում է կանխարգելել անեմիայի և լեյկոզի զարգացումը:

Վիտամին D: Վիտամին D-ի բավարար մակարդակը հնարավորություն է տալիս յուրացնել կալցիումը, որը չափազանց կարևոր է կնոջ առողջության համար: Այս վիտամինն անհրաժեշտ է նաև մաշկի առողջության համար, քանի որ մեծացնում է կոլագենի արտադրությունը՝ սննդարար նյութ, որը պայքարում է ազատ ռադիկալների դեմ, դանդաղեցնում ծերացումը:

Կալցիում: Կանայք ավելի հաճախ են տառապում օստեոպարոզով, ռևմատիզմով, ոսկորների ու հոդերի հետ կապված այլ խնդիրներով: Կալցիումի բավարար մակարդակը հնարավորություն է տալիս պահպանել ոչ միայն ոսկորների, այլև ատամների, եղունգների, մազերի առողջությունը:

Մի մոռացեք նաև նվազագույնի հասցնել շաքարի և ճարպերի օգտագործումը: Հարկավոր է օրվա ընթացքում բավարար քանակով ջուր խմել, քնել նվազագույնը 8 ժամ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

loading...