Ընկերուհիս մի հրաշք բալիկ լույս աշխարհ բերեց,  ծանր ծննաբերություն ունեցավ, նա պառկած էր հիվանդասենյակում, անօգնական,  հիվանդանոցում  կարանտին էր, ոչ ոքի թույլ չէին տալիս  ներս մտնել:

Նրան ես ուղեկցեցի հիվանդանոց, ամուսինը մեկ շաբաթ էր չէր բարեհաճում տուն գալ,  ես գիտեի, որ նա սիրուհի ունի, սակայն ընկերուհուս ոչինչ չէի ասում:  Ընկերուհիս մանկատան երեխա է, նա ծնողներ չունի,  ամուսնու մայրն էլ նրան չէր ընդունում և հետն ընդհանրապես առնչություն չուներ: Նրա միակ  հարազատը ես էի: Երբ ես գնացի նրա տուն, տեսա, որ տանը ուտելու ոչինչ չուներ, ինքն էլ վատ վիճակում էր: Զանգահարեցի ամուսնուն, սակայն նա շատ կոպիտ պատասխանեց, որ  չխառնվեմ իրենց ընտանեկան գործերին. «Սիրտդ ցավում է,  ապահովիր նրան»:

Երրոր օրը երբ գնացի հիվանանոց, ես ամեն օր գնում էի, մթերք էի տարել, խնդրեցի աշխատողին վեր բարձրացնել,  և երբ ուզում էի գնալ, հանկարծ լսեցի  ընկերուհուս ամուսնու ձայնը.

- Լսիր, Լուսկա, ինչպես ես, չես պատկերացնի ինչ զբաղված եմ, չեմ հասցնում քեզ մոտ գալ, լա՞վ ես զգում:

- Լավ եմ, շատ լավ եմ, -հեգնեց  կինը:
- Լսիր, քեզ մոտ մի քիչ ուտելու բան կգտնվի ինձ համար, ես փող չունեմ,  չեմ կարողանում մթերք գնել, եթե քեզ մոտ գումար կա, մի քիչ էլ գումար ուղարկիր:

Ես հազիվ զսպեցի նրան ապտակելու ցանկությունս ու զայրացած հեռացա: Ամենացավալին այն էր, որ գիտեի, որ ընկերուհիս կապահովի մթերքով նրան  , նրան, ով ոչ մի վայրկյան չէր մտահոգվում կնոջ համար:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...