Այսօր առաջարկվում են բազմաթիվ  մեթոդներ, որոնց միջոցով հնարավոր է ազատվել «վատ» խոլեստերինից և ավելորդ ճարպերից, սակայն դրանցից ոչ բոլորն են արդյունավետ և անվնաս: Այս ըմպելիքի առավելությունն այն է, որ այն անվնաս է և ապահովում է 100 %-անոց արդյունք:

Բաղադրիչներ

2 լ ջուր

2 մեծ կապ մաղադանոս

3 միջին չափի կիտրոն

Այս բոլոր բաղադրիչները շատ օգտակար են, դրանք չունեն կողմնակի ազդեցություն:  Կիտրոնները  լավ լվանալ և կեղևը  ամեն կողմից մաքրել սոդայով, որպեսզի ըմպելիքի մեջ քիմիկատներ չթափանցեն, քանի որ այսօր ոչ ոք վստահաբար չի կարող ասել, որ տվյալ պտուղն աճեցնելիս քիմիկատներ չեն օգտագործվել: Այնուհետև սոդան լվանալ:

Ջուրը եռացնել և թողնել սառչի մինչև 30 աստիճան:  Այդ ընթացքում  մաղադանոսը լավ լվանալ, մանրացնել, մանր կտրատել նաև կիտրոնը և դրանք ավեացնել ջրի մեջ: Լավ խառնել և լցնել ապակե տարայի մեջ: Ամուր փակել կափարիչով և դնել սառնարանը:  Առավոտյան քաղցած վիճակում խմել 100 մլ: Կարելի է խմել ամեն օր:

Այս ըմպելիքը լավացնում է նաև ինքնազգացողությունը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...