Բարոյականության և օրենսդրական նորմերը ծնողներին պարտավորեցնում են հոգ տանել սեփական երեխայի մասին, մինչև նա կհասնի չափահասության տարիքին: Բայց օրենքը չէ, որ ծնողին դրում է հոգ տանել, ու փայփայել ու գուրգուրել սեփական երեխային: Գաղտնիք չէ, որ ծնողը շարունակում է հոգ տանել իր զավակների մասին, նույնիսկ երբ նրանք 25 տարեկան են, 30 տարեկան են, 40 և ավելի բարձր տարիքի են:
Սակայն չկա օրենք, ըստ որի երեխաները պարտավոր են հոգ տանել ծնողների մասին, երբ նրանք հասնում են թոշակառուի տարիքին: Դա մնում է նրանց խղճին:
Հոգ տանել ծեր հոր կամ մոր մասին երիտասարդ մարդը որոշում է ինքնուրույն, հիմնվելով իր բարոյական արժեքների վրա և հաշվի առնելով իր հնարավորությունները:
Երբեմն զավակները որոշում են ծնողներին տանել ծերանոց, պատճառաբանելով որ զբաղված են աշախատանքով, որ ժամանակը և միջոցները չեն բավարարում նրան խնամելու համար:
Սակայն այդ երեխաները մոռանում են, որ ծնողներն իրենց մեծացնելու ու ամեն ինչով ապահովելու համար արել են ամեն հնարավոր բան: Նրանք մոռանում են, թե որքան անքուն գիշերներ է անցկացրել մայրիկը, ինչպիսի տանջանքով է մեծացրել, հոգ տարել, որ նա լինի առողջ, որ ոչ մեկից ոչ մի բանով հետ չմնա:
Այդ երեխաները մոռանում են, թե հայրն ինչպես է օր ու գիշեր աշխատել, որպեսզի իրենք ոչ մի բանի կարիք չունենան: Որքան բաներից են ծնողներն իրենք իրենց զրկել, որ երեխաներն ապրեն լավ կյանքով, որ երեխաներն իրենց լավ զգան, որ լավ հագուստ կրեն, համեղ ուտեստները սեղանից անպակաս լինեն: Եվ մոռանում են, որ հենց այդ ծնողների շնորհիվ են ուսում ստացել և որոշակի հաջողությունների հասել:
Եվ այսօր, ստացվում է այնպես, որ այդ զավակները ժամանակ և միջոցներ չունեն իրենց ծնողներին խնամելու համար, բայց ընկերների հետ գարեջուր խմելու ժամանակ ունեն, ընկերուհիների հետ զվարճանալու ժամանակ ունեն:
Ծնողի համար ամենավիրավորականն այն է, որ նա զգում է, որ այլևս ոչ ոքի պետք չէ, որ նա բեռ է դարձել:
Ծնողներին երեխաներից ոչինչ հարկավոր չէ, միայն սեր ու ջերմություն:
Յուրաքանչյուրը պետք է գիտակցի մի պարզ բան, ոչ ոք երիտասարդ չի մնում, բոլորն էլ ծերանում են և օգնության ու խնամքի կարիք են ունենում: Եվ որքան էլ ցավալի է, այնուամենայնիվ պետք է գիտակցել, որ ոչ ոք հավերժ չի ապրում, ու կգա մի օր, երբ ծնողները հրաժեշտ տան երկրային կյանքին:
Սիրեք ծնողներին ու գնահատեք նրանց հետ անցկացրած ամեն րոպեն:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն