Նիհարել պետք է խելամտորեն, այլ ոչ թե դառնալ դիետաների ստրուկը:

 

Սպառված կալորիաները պետք է  գերազացեն   ընդունվող կալորիաներին:
Այստեղ ոչ մի կախարդանք չկա:  Նիհարելու բոլոր մեթոդերն ուղղված են նրան, որպեսզի կալորիաները շատ սպառվեն և քիչ ընդունվեն: Եթե դուք ճիշտ սահմանեք կալորիաների քանակը, ապա կարող եք ուտել ձեր ցանկացած ուտեստը և նիհարել:

Եթե դուք 30-անց եք, ապա պետք է շատ կալորիաներ ծախսեք: Կալորիաները ծախսելու համար զբաղվեք սպորտով, մարզվեք: Եթե ցանկանում եք դա անել սնունդը սահմանափակելու  ճանապարհով, ապա   դժվար կլինի հասնել ցանկալի արդյունքին:

Ժամանակավոր դիետան հակառակ էֆեկտ է ունենում, պետք է փոխել կենսակերպը: Դառնալով ժամանակավոր դիետայի ստրուկը, դուք երբեք չեք կարողանա  պահպանել գեղեցիկ կազմվածք: Օրգանիզմը սկզբում չստանալով անհրաժեշտ կալորիաները  սկսում է  նիհարել, կալորիականության կտրուկ անկման հետ  զգալիորեն պակասում է անհրաժեշտ վիտամինների, սննդային նյութերի  քանակը, ինչը դժվար թե լավ անդրադառնա առողջության վրա:

Անհնար է նիհարեցնել մարմնի որևէ հատվածը

Հնարավոր չէ նիհարեցնել ազդրերը,  կամ միայն գոտկատեղը,  կամ ոտքերը: Դա ապացուցված է  գիտական հետազոտություններով: Գովազդվող սարքերը, հարմարանքները, որոնք իբր նիհարեցնում են մարմնի այս կամ այն հատվածը,   պարզապես խաբեություն են:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...