Այս ունիվերսալ կրեմն իրոք գովասանքի է արժանի: Սա, չնայած իր մատչելիությանը, ազատում է բազմաթիվ խնդիրներից: «Բորո պլուսը» պատրաստվում է բնական բաղադրիչներից, այն հականեխիչ ազդեցություն է գործում: Արագ լավացնում է վերքերը:
Շատերին է հետաքրքրում, թե որն է կանաչ և մանուշակագույն տուփերով «Բորո պլյուսի» տարբերությունը: Այդ երկու տուփերի բաղադրությունը նույնն է, դրանք տարբերվում են միայն հոտով և խտությամբ: Մանուշակագույնը ավելի թանձր է և ավելի յուղոտ, շատ հարմար է ձմռանը մաշկի խնամքի համար, ունի արտահայտված հոտ:
Կանաչը ավելի թեթև խտություն ունի և շատ հարմար է տարբեր խնդիրներով մաշկի համար, քանի որ այն յուղոտ չէ: Ահա դրանց ողջ տարբերությունը:
«Բորո պլյուս» պետք է լինի բոլորի բնակարաններում:
Չոր մաշկի համար այն կարելի է օգտագործել, կոսմետիկ պրոցեդուրաներից, պիլինգներից հետո:
Կարելի է օգտագործել որպես ձեռքի մաշկը խնամող կրեմ:
Վերացնում է պզուկները և ակնեն:
Հանում է շրթունքների ճքճքվածությունը, արդյունավետ է նույնիսկ հերպեսի դեպքում:
Բուժում է այրվածքները:
Շատ արագ լավացնում է վերքերը:
Հանգստացնում է մաշկը ալերգիայի դեպքում, նաև սափրվելուց հետո:
Բուժում է կրունկների ճաքերը և կանխում է դրանց առաջացումը: Բացի այդ, քսուկն ունի նաև հակասնկային էֆեկտ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն