Մի փոքրիկ տղա կար, Սուրեն անունով: Օրերից մի օր նա հայտնվեց հիվանդանոցում՝ շատ կարևոր վիրահատություն էր սպասում նրան:
Վիրահատությունը կատարեցին: Սկզբում նա 4 օր անցկացրեց վերակենդանացման բաժանմունքում, իսկ հետո պալատ տեղափոխեցին:
Թե պատահական, թե հատուկ, բայց մանկատան երեխաների հետ մի պալատում պառկեցրեցին:
Ճիշտ չի լինի ասել, որ նրան նեղացնում էին, բայց մեկ հրում էին, կամ կոմպոտ էին լցնում անկողնու վրա, իսկ բուժքույրը հետո բարկանում էր նրա վրա:
Ճաշարանում էլ էր դժվար նրա համար: Կարերը շատ էին ցավում: Մինչ նա պատերից բռնելով՝ հասնում էր ճաշարան, ամեն ինչ վերջանում էր: Եվ նա նորից սոված հետ էր գնում:
Սուրենը շատ երկար մնաց հիվանդ, կարերը վատ էին լավանում, հավանաբար նրանից, որ պատշաճ խնամք չէր ստանում, միշտ սոված էր մնում:
Իսկ գիշերները Սուրենը կամաց ձայնով լալիս էր:
Իսկ որտե՞ղ էր Սուրենի մայրիկը, կհարցնեք դուք: Նա մայրիկ ուներ, լավ, խելացի: Սակայն նա որոշել էր, որ Սուրենը արդեն մեծ է, կկարողանա ինքնուրույն գլուխ հանել, բացի այդ էլ նա փոքր դուստր ուներ՝ 1,5 տարեկան: Դրա համար էլ չէր գալիս հիվանդանոց, չէր խնամում որդուն, չէր կերակրում:
Վերջապես մի օր ուրիշ քաղաքից եկավ Սուրենի տատիկը, մոր մայրիկը: Իմանալով երեխայի հիվանդության մասին, եկավ նրա մոտ: Սուրենը շատ էր թուլացել, հազիվ էր ժպտում տատիկին: Իսկ տատիկը թաքուն սրբում էր արցունքները:
Սուրենը չիմացավ, թե տատիկը ինչ էր ասել մայրիկին, բայց նույն օրը հիվանդանոց եկավ մայրիկը, նրան յութ և բանան բերեց: Սուրենին տեղափոխեցին առանձին պալատ, որտեղ նրան ոչ ոք չէր նեղացնում:
Իսկ գիշերն էլ արթնացավ նրանից, որ կողքին ինչ-որ մեկը նստած էր: Բացեց աչքերը, իսկ այնտեղ տատիկն էր, քնել էր անկողնու կողքի աթոռին:
Սուրենը ժպտաց տատիկին և քնեց:
Այդ օրվանից նա սկսեց արագ ապաքինվել: Մի շաբաթից նրան դուրս գրեցին: Փրկեց երեխային տատիկի հոգատարությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց info-arm.com-ը