Չամիչի օգտակար և բուժիչ հատկությունները հայտնի են դեռևս վաղ ժամանակներից. այն ամրապնդում է նյարդային համակարգը: Չամիչը ազդում է նաև որպես հանգստացնող միջոց: Բժիշկները խորհուրդ են տալիս չամիչ ուտել անեմիայի և ընդհանուր թուլության ժամանակ, տենդի և աղեստամոքսային տրակտի խանգարումների ժամանակ, ինչպես նաև սրտի և երիկամների հիվանդությունների ժամանակ:

Չամիչի մեջ առկա են մեծ քանակությամբ պրոտեիններ, թիամին և նիացին, ճարպեր, ինչպեսս նաև բազմաթին հանքային աղեր: Չամիչի բուժիչ հատկությունները պայմանավորված են չոր մրգերում առկա օգտակար հանքային աղերով, օրգանական թթուներով և վիտամիններով:
Առավել օգտակար է մուգ չամիչը, սև խաղողը և դրանից պատրաստված գինին, քան դրանց բաց տեսակները:

Չամիչի օգնությամբ բուժում են անգամ կարիեսը և լնդերի հիվանդությունները: Դրանում առկա հակաօքսիդանտները ճնշում են ատամնաբուժական բազմաթիվ հիվանդությունների պատճառ հանդիսացող մանրէների աճը:

Չամիչն ամրապնդում է թոքերը, սիրտը, նյարդային համակարգը, այն անգամ ճնշում է ցասումը և հանդարտեցնում նյարդերը: Չամիչի հատկություններն էապես գերազանցում են խաղողի հատկություններին, ինչի մասին գիտեին նույնիսկ հազարամյակներ առաջ: Չամիչը օգտագործվում էր բժշկության մեջ դեռևս վաղուց: Չամիչի եփուկը և սոխի հյութն օգտակար են հազի, մրսածության, կոկորդի հիվանդություններիժամանակ: 100 գրամ չամիչի վրա լցնել եփած ջուր և թողնել 10 րոպե, ճզմել, ապա խառնել մեկ գդալ սոխի հյութի հետ և խմել կես բաժակ օրական 3 անգամ: Ուժեղ հազի և բրոնխիտի ժամանակ 30 գ չամիչը 45 րոպե թողնել եփած սառեցված ջրում և քնելուց առաջ ուտել տաք կաթի հետ միասին:

Չամիչն օգտակար է հատկապես նրանց, ովքեր`

- ցանկանում են ամրապնդել իրենց իմունիտետը:

- լարված են, տառապում են անքնությամբ, հաճախ բողոքում են վատ տրամադրությունից:

- տառպում են օստեոխոնդրոզից կամ օստեոպորոզից:

- հիվանդ են անեմիայով:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

loading...