Դերասան Գոռ Համբարձումյանն ու դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը շոու բիզնեսի ամենաքննարկվող սիրային զույգերից մեկն են։ Այսօր նրանք տոնում են իրենց սիրավեպի 1–ամյակը, ինչի առթիվ Գոռը Մարիամին անակնկալներ է սկսել մատուցել դեռևս կեսգիշերից։ Օրվա ընթացքն էլ շարունակում է տոնական դարձնել սիրելիի համար։
Tert.am Life–ի հետ զրույցում Գոռը խոսել է իրենց հարաբերությունների ռոմանտիկ զարգացման ու ամրության մաիսն։
«Կեսգիշերին Մարիամին ծաղիկներ նվիրեցի, անակնկալի մյուս մասը նախընտրում եմ չբացահայտել։ Այսօր էլ նշելու ենք մեր օրը, սակայն չեմ ուզում բացահայտել, թե ինչպես»,–ասաց Գոռն ու հավելեց, որ սիրելիի համար անակնկալ է պատրաստել։ Դերասանը նկատեց, որ ինքը հաճախ է նվերներ մատուցում Մարիամին, չի սպասում հատուկ առիթների. «Մենք հաճախ ենք անակնկալներ մատուցում իրար։ Շատ եմ սիրում Մարիամին, օրինակ, առանց առիթի ծաղիկներ նվիրել։ Իմ կայքում միակ աղջիկն է, որի համար ոչինչ չեմ խնայել ու չեմ խնայի»։
Դերասանը հիշում է, որ 1 տարի առաջ իրենց հարաբերությունները ինքնաբուխ զարգացան և նկատում, որ գտել է իր երկրորդ կեսին. «Ամեն ինչ շատ պատահական ստացվեց. ընկերություն, որը վերածվեց սիրո։ Ես չեմ կարող ասել` Մարիամն ինչով գրավեց ինձ։ Դա բնություն է, որն անբացատրելի է։ Կարծում եմ` իմ բաժինն էր, որը հասավ ինձ»։
Գոռի խոսքով` իրենց հարաբերությունները բավականին ռոմանտիկ են, հատկապես, որ երկուսն էլ արվեստի մարդ են։
Ինչպես յուրաքանչյուր զույգ, Գոռն ու Մարիամն էլ ունենում են վեճեր, սակայն դերասանը շեշտում է որևէ խորքային խնդիր չունեն, որը միշտ վեճի առիթ է դառնում։ «Ինչպես բոլոր նորմալ մարդիկ, մենք էլ ունեցել ենք և՛ բարդ, և՛ լավ փուլեր` վեճեր, կռիվներ և հաշտություններ, սակայն դրանք որևէ բացասական ազդեցություն չեն ունեցել մեր հարաբերութունների վրա։ Երկուսս էլ բավականին լուրջ ենք վերաբերում մեր հարաբերութուններին։ Կարծում եմ` իրար հանդեպ մեր ունեցած սերն ու հարգանքը թույլ չեն տվել, որ հարաբերությունները գնան դեպի անկում»,– ասաց նա։
Գոռն ու Մարիամն ազատ ժամանակի մեծ մասը միասին են անցկացնում և օրվա կտրվածքով բավականին շատ ժամանակ են տրամադրում միմյանց. «Մենք աշխատում ենք ժամանցը միասին կազմակերպել։ Չգիտեմ, ինչ պետք է լինի , որ չստացվի հանդիպել։ Եթե կա ցանկություն, ամեն ինչ անում ես, որ հանդիպեք։ Երևի, դա է պատճառը, որ օրվա մեջ շատ ժամանակ ենք անցկացնում իրար հետ»։
Խանդի տեսարաններ, որոնք բնորոշ են զույգերին, ըստ Գոռի չեն լինում, քանի որ իրենց միջև կա շատ մեծ վստահություն, որը երկուսն էլ կարևորում են։ Հանրային լինելը նրանց նաև հասարակության ու հակառակ սեռի ուշադրության կենտրոնում է պահում, սակայն դերասանը կարծում է, որ դա չի կարող ազդել իրենց հարաբերությունների վրա։
«Ոչ ես, ոչ էլ Մարիամն ուշադրության պակաս իրոք չունենք, բայց ինչ վերաբերում է խանդին և հակառակ սեռի ուշադրության հետ կապված խնդիրներին, մենք վստահում ենք իրար։ Իր կողմից , բնականաբար, ոչինչ լինել չէր կարող, ես էլ շատ պարկեշտ եմ նման հարցերում։ Խանգարել ցանկացողներ միշտ եղել են, մինչև հիմա էլ կան, բայց իրենց մոտ ոչինչ չի ստացվում, որովհետև ես ու Մարիամն ընտրել ենք իրար»,– շեշտեց դերասանը։
Անդրադառնալով հարաբերություններն օրինականացնելուն` Գոռը նկատեց, որ իրենց հարաբերություններն արդեն իսկ շատ լուրջ են. «Երևի թե, ավելի օրինական այն է, որ գնանք առանձին ապրելու։ Թե՛ մեր հարաբերությունները, թե՛ մեր ընտանիքների հետ հարաբերություններն այնպիսին են, որ ամեն բան օրինական է։ Կարծում եմ`հարաբերություններն օրինականացնելը մատանու մեջ չէ»։
Աղբյուր՝ Life.tert.am