Թերևս, վերջին ժամանակների ամենախելացի խորհուրդները:

1. Փորձեք զոռով չկպչել մարդկանց, և այդ դեպքում պարզ կդառնա՝ արդյոք Դուք իսկապես պե՞տք եք նրանց:

2. Եթե Դուք սիրում եք 2 մարդու միաժամանակ, ապա ընտրեք երկրորդին: Եթե Դուք սիրեիք առաջինին, ապա չէիք սիրահարվի երկրորդին:

3. Ի՞նչ են մտածում ուրիշները Ձեր մասին. դա չպետք է Ձեզ անհանգստացնի:

4. Այն մարդիկ, ովքեր ավելի հաճախ են ներել և ավելի երկար են համբերել, սովորաբար հեռանում են հանկարծակի և ընդմիշտ:

5. Դժբախտություն չէ, որ ընկերներ չկան: Դժբախտություն է, եթե նրանք կեղծ են և ծախված:

6. Ավելի քիչ խոսեք Ձեր պլանների մասին:

7. Երբեք մի ներեք դավաճանությունը: Յուրաքանչյուր դավաճանություն ինքնին համեմատություն է, ամենալավի որոնում: Նա, ով փնտրում է լավագույնը, երբեք չի գնահատի այն, ինչ կա:

 


8. Մարդը 80 տոկոսով բաղկացած է ջրից: Եթե մարդ կյանքում չունի նպատակներ և երազանքներ, ապա նա ընդամենն ուղղահայաց ջրափոս է: 

9. Մի մերժեք մարդկանց, ովքեր ցանկանում են Ձեզ հետ լինել: Հնարավոր է՝ նրանք լինեն միակը, ովքեր կմնան Ձեզ հետ կյանքի դժվար պահին: 

10. Վերաբերվեք մարդկանց այնպես, ինչպես ուզում եք: Որովհետև նրանք չեն վերաբերվի Ձեզ այնպես, ինչպես Դուք եք նրանց վերաբերվում:

loading...