Նարինջն ու այլ ցիտրուսային մրգերը կանխում են ճարպակալումից բարդացումների զարգացումը՝ պարզել են Սան Պաուլուի համալսարանի գիտնականները, ովքեր ներկայացրել են իրենց աշխատանքի արդյունքները Քիմիայի ամերիկյան միության ամենամյա համաժողովի ժամանակ: Հետազոտողները փորձ են կատարել 50 մկների վրա, որոնց մի մասն օգտագործել է ֆլավոնոիդներով (կա նարինջի, կիտրոնի մեջ) հարուստ սնունդ։Կենդանիներին բաժանել են մի քանի խմբերի, առաջինում կրծողները սնվել են ստանդարտ դիետայով, երկրորդում կենդանիները ենթարկվել են ճարպերի մեծ քանակությամբ դիետայի ազդեցության, իսկ մյուսում տրամադրվել է ճարպերով և ֆլավոնոիդներով հարուստ սննդակարգ։ Պարզվել է, որ սովորական ճարպոտ սնունդը նպաստել է արյան մեջ տիոբարբիտուրային թթվի պարունակության մեծացմանը, ինչը բջջային վնասման ցուցանիշ է։ Սակայն ֆլավոնոիդներ գեսպերիդինը, էրիոցիտրինը և էրիոդիկտիոլը նվազեցրել են վերոնշյալ թթվի մակարդակը համապատասխանաբար 50, 57 և 64 տոկոսով։

loading...