Բոլորս էլ գիտենք, որ կերակի սոդան օգտագործելու բազմաթիվ միջոցներ կան։ Գիտենք, որ կարող ենք այն օգտագործել սնունդ պատրաստելիս և տունը մաքրելիս, ինչպես նաև մի շարք հիվանդությունների բուժման դեմ։ Fithacker.ru կայքը գրում է, որ ամեն օր իմանում ենք սոդայի նոր հատկությունների մասին։ Կերակրի սոդան կարող է օգտագործվել մազերի աճի և ցանկացած կոնդիցիոներից և շամպունից մազերը մաքրելու համար՝ մազերին հաղորդելով փայլ։ Այն կարող եք օգտագործել սովորական շամպունի փոխարեն։ Արդյունքը կզարմացնի ձեզ։ Եթե ցանկանում եք մազերը խնամել բացառապես բնական միջոցներով, ապա սոդան հենց ձեզ համար է, քանի որ այսօր շատ դժվար է բնական միջոցներ գտնել։ Եթե չեք ցանկանում մազերը ենթարկել քիմիական միջոցների ազդեցությանը, կարող եք պատրաստել այս շամպունը. ճիշտ է՝ սկզբնական շրջանում դժվար կլինի մազերը լվանալ առանց շամպունի փրփուրի, բայց որոշ ժամանակ անց կսովորեք դրան։
Պատրաստման և օգտագործման եղանակը
1 գդալ կերակրի սոդան խառնեք 3 գդալ ջրի հետ։ Քանակը կարող եք փոխել՝ կախված մազերի երկարությունից։ Օրինակ՝ եթե մազերի երկարությունը հասնում է ուսերին, 2-3 ճաշի գդալ կերակրի սոդան խառնեք 6-9 գդալ ջրի հետ։ Շամպունը քսեք թաց կամ չոր մազերին՝ սկսելով արմատներից և հասնելով մինչև վերջ։ Թողեք 1-3 րոպե և լվացեք։ Մազերը լվացեք տաք ջրով։ Մազերը փափկեցրեք բալզամով։