Ացտեկները շոկոլադն անվանում էին «Աստվածների կերակուր»: Եվրոպայում այն վաճառվում էր դեղատներում՝ որպես դեղ, այսօր այն ամենասիրելի քաղցրավենիքն է աշխարհում: Բացի այդ, այն օգտակար է առողջությանը: Բայց պետք է հաշվի առնել, որ օգուտ է բերում միայն մուգ դառը շոկոլադը:
16 զարմանահրաշ բաներ, որ շոկոլադն անում է մեր օրգանիզմի հետ:
10 րոպե հետո Բարձրացնում է տրամադրությունը և առույգացնում է: Տրիպտոֆանը, որը պարունակվում է շոկոլադի մեջ, նպաստում է սերոտոնինի առաջացմանը:
Բարելավում է արյան մատակարարումն ուղեղին և լայնացնում է անոթները:Այն, ինչ պետք է մտավոր աշխատանքից առաջ:
Իջեցնում է ճնշումը:
Պաշտպանում է ատամները: Կակաոյի յուղը պատում է ատամները պաշտպանիչ թաղանթով, ինչը դժվարացնում է բակտերիաների բազմացումը:
Կես ժամվա ընթացքում Օգնում է պայքարել հազի դեմ: Տեոբրոմինը, ինչով հարուստ է շոկոլադը, գործում է կոդեինից ավելի արդյունավետ:
Պաշտպանում է մաշկն արևից՝ շնորհիվ հակաօքսիդանտների և ֆալվոնոիդների: Օրգանիզմ են մուտք գործում վիտամիններ (PP, B1, B2, E) և միկրոէլեմենտներ (Ca, Mg, Na, K, P, Fe):
Օգտագործելուց մի քանի օր հետո Կանխարգելում է դիաբետը: Փոքրացնում է տագնապի մակարդակը: Իջեցնում է քաղցրի նկատմամբ ձգտումը:
Սիստեմատիկ օգտագործելու դեպքում Առողջացնում է սիրտը: Փոքրացնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Մաքրում է անոթները՝ շնորհիվ հակաօքսիդանտների և ֆլավոնոիդների:
Բարձրացնում է ինտելեկտը: Ֆլավոնոիդները և մագնիումը դրական են ազդում հիշողության վրա, դրա համար շոկոլադը շատ օգտակար է նրանց համար, ովքեր 70-ն անց են: Դադարեցնում է ծերացման գործընթացը՝ շնորհիվ հակաօքսիդանտների: Երեխաներին ավելի երջանիկ է դարձնում: Երեխաները, որոնց մայրերը հղիության ժամանակ դառը շոկոլադ են օգտագործել, վախկոտ չեն լինում և ավելի շատ են ժպտում:
Ինչ է պետք հիշել. Ընտրեք շոկոլադ՝ 70 տոկոս և ավելի կակաոյի պարունակությամբ:
Օրվա մեջ օգտագործեք 2-3 շերտ: Այն մարդիկ, որոնց մոտ նախատրամադրվածություն կա երիկամներում քարեր առաջանալու, պետք է խուսափեն շոկոլադ օգտագործելուց: