Շոտլանդիայի գիտնականները հաշվել են, թե քաշի և հասակի ինչ հարաբերակցություն պետք է ունենա կինը, որպեսզի գերի տղամարդկանց, հայտնում է vchaspik.ua-ն: Գիտնականները վստահեցնում են, որ չափազանց նիհար, բարձրահասակ, կամ գեր կանայք հակառակ սեռի մոտ սեքսուալ հետաքրքրություն չեն առաջացնում, քանի որ ենթագիտակցական մակարդակում նրանք ընդունվում են որպես առողջության հետ խնդիրներ ունեցողներ: Գիտնականները գտել են, որ հասակի քառակուսուն մարմնի կշռի հարաբերությամբ (կգ/մ2) կարելի է որոշել կնոջ նկատմամբ տղամարդկանց հետաքրքրության հնարավորությունը: Օրինակ՝ 65 կգ քաշի և 1․65 մետր հասակի դեպքում այդ հարաբերությունը հավասար է 23․9-ի:
Նրանք հայտնել են, որ ավելի ցանկալի են այն կանայք, որոնց մոտ այդ գործակիցը գտնվում է 22,8-ի և 24,8-ի միջև: Սակայն, ժամանակակից աշխարհում տղամարդիկ հեռացել են իրենց բնազդներից: