Արմենը երեք ամսական էր, երբ նրա հետ տեղի ունեցավ այս ճակատագրական դեպը: Երբ փոքրիկը լալիս էր, մայրը երբեմն ժպիտով, երբեմն էլ կատակով ասում էր. «Եթե մեկ անգամ էլ նվնվաս, պատուհանից դուրս եմ շպրտելու, կտրի՛ր ձայնդ, փոքրի՛կ ավազակ»: Այդ խոսքերը նրա քրոջ՝ 4-ամյա Աննայի մոտ տպավորվում են: Մի օր մայրը գնում է հարևանի տուն սրճելու՝ երեխաներին թողնելով նրանց տատիկի մոտ: Փոքրիկ Արմենը սկսում է լաց լինել այն ժամանակ, երբ տատիկը քնած է լինում:

 

 


Քույրը, լսելով լացի ձայնը, երեխային անկողնուց վերցնում է ու դուրս նետում պատուհանից: Մայրը տուն է գալիս ու տեսնում, որ փոքրիկը չկա: Սարսափահար նայում է աղջկա դեմքին ու հարցնում. - Որտե՞ղ է տղաս: - Դուրս եմ նետել պատուհանից, քանի որ ձայնը չէր կտրում: Չէ՞ որ դու էիր ասում, որ լաց լինելու պես դուրս պետք է նետես պատուհանից: Մայրը դողալով մոտենում է պատուհանին ու տեսնում, որ ներքևում ոչ ոք չկա: Այդ պահին լսվում է դռան թակոցը: Հարևանը երեխան գրկին ներս է մտնում: Պարզվում է, որ փոքրիկը ընկել է հարևանի լվացքի պարանից կախված սպիտակեղենի մեջ ու փրկվել: Այսպիսով փոքրիկ Արմենը հրաշքով ողջ է մնում:  

loading...