Մարդկանց մի մասը կողմ է աբորտներին, մի մասն էլ կտրուկ դեմ է։ Լավ է դա, թե վատ, բայց յուրաքանչյուր կին ինքն է որոշում կայացնում՝ լույս աշխարհ բերել երեխային, թե ոչ։ Մասնագետները կարծում են, որ աբորտն ի վիճակի է ազդել կնոջ կյանքի վրա, քանի որ այդ պրոցեդուրան անհետք չի մնում։

1․ Աբորտն ազդեցություն է ունենում զույգի հարաբերությունների վրա Նույնիսկ եթե հղիության ընդհատման մասին որոշում կայացվել է երկուսի կողմից, դա չի նշանակում, որ զույգը կարող է մոռանալ այդ մասին և ապրել այնպես, կարծես ոչինչ չի եղել։

2․ Խղճի խայթ Նույնիսկ եթե դուք որոշել եք աբորտ անել և արել եք դա, շատ հավանական է, որ խղճի խայթ կզգաք։ Այսպես թե այնպես, դուք մարդուն զրկել եք կյանքից։

 


3․ Ազդեցություն ապագա երեխաների վրա Հոգեթերապևտիկ պրակտիկայում գրանցվել են դեպքեր, երբ երեխաները, որոնք ծնվել են այն երեխաներից հետո, որոնցից ծնողները հրաժարվել են աբորտի միջոցով, եղել են դեպրեսիվ։ 

4․ Մեղքի նևրոտիկ զգացում Այս ազդեցությունը խղճի խայթից տարբերվում է նրանով, որ այն առաջանում է հասարակության ճնշման հետևանքով։ Կինը զգում է, որ բժիշկները և շրջապատող մարդիկ դատապարտում են նրա արարքը, այդ պատճառով սկսում է մեղավոր զգալ բոլոր նրանց առաջ, ովքեր աբորտը մեղք են համարում։

loading...