Հոգեբանի սենյակ ներս է մտնում հիվանդը և ասում: -Բժիշկ, ես ունեմ լուրջ խնդիր՝ շատ եմ հոգնում:
-Ինչու՞, հարցնում է հոգեբանը:
-Ես ամեն գիշեր տեսնում եմ նույն երազը, որ երազիս առաջին հատվածում հրում եմ գնացք՝ Օդեսսա-Ժմերինկա, իսկ երկրորդ հատվածում՝ Ժմերինկա-Օդեսսա:
-Դե մտածեք, թե իբր երկրորդ կեսի գնացքը ես եմ հրում,- ասում է բժիշկը:
-Շատ շնորհակալություն, թեթևացա: Ներս է մտնում մեկ այլ հիվանդը:
-Բժիշկ, ես այնպես եմ տառապում, գիշերները երազիս առաջին հատվածում զբաղվում եմ սիրով շիկահերի հետ, իսկ երկրորդ կեսին՝ թխահերի: Շատ եմ հոգնում:
-Դե երևակայեք, որ առաջին կեսի ժամանակ, շիկահերի հետ սիրով ես եմ զբաղվում,- ասում է բժիշկը:
-Իսկ շիկահերը ավելի գեղեցիկ է, հնարավոր չէ՞ փոխվենք,-հարցնում է հիվանդը:
-Ոչ, գիշերվա երկրորդ կեսին ես հրում եմ Ժմերինկա-Օդեսսա գնացքը,-պատասխանում է բժիշկը: