Ամուսինը ինչպես միշտ համակարգչով գործ էր անում, երբ հանկարծ կողքի սենյակից լսեց կնոջ ցածր ձայնը. – Ոչ, ոչ, սիրելիս, այսօր չեմ կարող, ամուսինս տանն է, արի վաղը հանդիպենք: Միանգամից վազելով սենյակ, ամուսինը ասաց. – Դու հեռախոսո՞վ էիր խոսում: – Ո՛չ: Ես կանացի ամսագիր էի կարդում: Այստեղ մի հետաքրքիր հոդված կար, որում գրված էր 50 արտահայտություններ, որոնք պարտադիր պետք է բարձրաձայն ասել տանը: Օրինակ՝ «Սիրելիս, խնդրում եմ աղբը տար թափելու», «Սիրելիս, ինձ ջուր կտա՞ս» և այլն: Եվ այստեղ գրված է, որ զբաղված ամուսինը կլսի այս 50 արտահայտություններից միայն 51-րդը: Եվ փաստորեն չէին ստում…
loading...