Գրանցվել է առաջին դեպքը, երբ կինը հղիացել է անալ սեքսից հետո։ Ինչքան էլ անհավանական է թվում, բայց ԱՄՆ-ում բժիշկն հաստատել է, որ իր հաճախորդի մոտ տեղի է ունեցել այդ։ Բժշկական գիտությունների դոկտոր Բրայան Սթեյքսները բացատրել է, որ այդ երևույթը կոչվում է կլոակ։ Այն տեղի է ունենաում արգանդում, երբ կնոջ միզապարկը, հեշտոցն ու հաստ աղիքը նորմալ չեն զարգանում։ Եվ աղիների փոխարեն վերարտադրողական գործառույթները կատարվում են նույն բացվածքից։ Այս կինը երիտասարդ տարիքում վիրահատության է դիմել վերը նշված խնդիրը ուղղելու համար։ Վիրահատության ժամանակ բժիշկները սխալ են թույլ տվել ու արգանդը միացրել են հետանցքին։ Տարիներ անց նա հղիացել է՝ ի զարմանս բժիշկ Սթեյքսների ու իր կոլեգաների։ Բժիշկը հարցզրույցում ասել է, որ ռենտգենային բազում հետազոտություններից հետո հաստատվել է, որ կինը հղիացել է անալ սեքսից հետո։ Այստեղ մի կարևոր հարց է առաջացել, թե արդյոք անվտանգ կլինի երեխայի ծնունդը պտղի ու հենց մոր համար։ Ծնունդը եղել է կեսարյան հատման միջոցով ու ծնվել է միանգամայն առողջ երեխա։ ԲԺիշկ Սթեյքսները նշել է, որ սա չպետք է անհանգստություն առաջացնի սեռական հարաբերությունների նման ձևը նախընտրողների մոտ, քանի որ նման բան տեղի է ունենում միլիարդից մեկ անգամ
loading...