Ըստ փորձագետների՝ կանայք, ովքեր համարելով ավելի հիգենիկ, սափրում են մազերն ինտիմ տեղերում, վարակվելու մեծ ռիսկի են ենթարկվում։ Մազերը ոչ միայն արգելք են լինում վիրուսների ու բակտերիաների ներթափանցման համար, այլ նաև անվտանգության բարձիկներ են սեռական շուրթերի համար։ Մանկաբարձների ու գինեկոլոգների քոլլեջի բժիշկ Վանեսսա Մակեյը Independent-ի հետ զրույցում  ասել է՝ «Ինտիմ տեղի մազերը  բանական արգելք են հանդիսանում վիրուսների դեմ ու մաքուր են պահում կանանց սեռական օրգանը։ Մազերը չեն թողնում, որ ախտածին բակտերիաները ներթափանցեն կնոջ օրգանիզմ»։ Այս մասում գտնվող մազերը նաև վերահսկում են խոնավությունն ու կանխում տարատեսակ վարակների տարածումը։ JAMA Մաշկաբանականի հետազոտությունները պարզել են, որ կանայք սափրում են մազերը ոչ միայն իրենց զուգընկերոջը դուր գալու համար, այլ նաև բժշկի այցելելիս։ Կանանց 59 տոկոսը այդ անում է, քանի որ հիգենիկ է համարում, 31.5 տոկոսը ավելի գրավիչ են համարում առանց մազերի, իսկ 21.1 տոկոսը, քանի որ զուգընկերն այդպես է նախընտրում

loading...