Փոքրիկ երեխաներին և նորածիններին համբուրելը կարող է վնասել նրանց: Անգլիական Գլոստեր քաղաքից Սավինա Ֆրենչ-Բելը որոշեց պատմել իր պատմությունը և դրանով իսկ զգուշացնել բոլոր մայրերին: Ծնվելուց 1 շաբաթ անց փոքրիկ Սիենայի դեմքին հայտնվեց կարմիր ցան, որն օրեցօր շատանում էր: Բացի այդ՝ երեխայի մաշկը քոր էր գալիս: Բժիշկները երկար ժամանակ չէին հասկանում՝ ինչ է երեխայի հետ կատարվում: Միայն մի քանի ամիս անց պարզվեց, որ Սիենայի մոտ ոչ թե ալերգիա է, այլ նա վարակված է հերպեսի վիրուսով: Երևի թե նրան վարակել է ազգականներից մեկը, երբ համբուրել է փոքրիկին: Չէ՞ որ երեխաները կյանքի առաջին օրերին չունեն իմունիտետ, և նրանց օրգանիզմը չի կարող հաղթահարել վիրուսը: Բարեբախտաբար, երեխան ներկայումս աստիճանաբար լավանում է: Մայրը ցանկանում է, որ ծնողները թույլ չտան իրենց ազգականներին համբուրել նորածիններին, քանի որ դա վատ ավարտ կարող է ունենալ:

loading...