Ավստրալիայի` վիետնամական ծագում ունեցող բնակիչներից մեկը, ով կրում է աշխարհի, թերևս, «ամենավատ» անունը, համացանցում հրապարակել է իր անձնագրի լուսանկարը, որպեսզի ապացուցի իր տարօրինակ անվան իրական լինելը:  Ինչպես նշում է news.com.au կայքը, 23-ամյա երիտասարդի անունն ամբողջությամբ հնչում է այսպես` Ֆաք Դեթ Բիթչ (Phuc Dat Bich), ինչն անգլախոսների շրջանում ընկալվում է որպես հայհոյանք: Հետաքրքրական է, որ աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքը, ցենզուրայից դուրս համարելով տվյալ օգտատիրոջ անունը, 3 անգամ փակել է նրա անձնական էջը: Բիթչը բողոքել է, որ ոչ ոք չի հավատում, որ դա իր իսկական անունն է: Փոխարենը շատերը կարծում են, թե երիտասարդը ծաղրում է իր անունը հարցնողներին: «Այս փաստն ինձ անչափ նյարդայնացնում է: Մարդիկ չեն հասկանում, որ ես ասիական ծագում ունեմ, ուստի՝ անունս անգլախոսների համար տարօրինակ է հնչում»,-ասել է երիտասարդը: Նշվում է, որ այս լուսանկարը Facebook-ում «հավանել» է 21.000-ից ավելի օգտատեր, ևս 65.000-ը «կիսվել» է դրանով։

loading...