Բրիտանացի 21-ամյա ուսանողուհի Էմբեր–Մեյ Էլլիսը ինչպես հարկն է հարբեց ընկերուհիների կազմակերպած երեկույթին և դրա շրջանակներում կազմակերպած գրազը պարտվելու արդյունքում պետք է իր սիրելի «Իսթ–Էնդի բնակիչները» սերիալի հերոսի պատկերը դաջեր ոտքին։
Չգիտես ինչու աղջիկն ընտրել էր հերոսի թափառաշրջիկ ժամանակվա պատկերը` մորուքով, աչքերի տակ պարկերով և քերծվածվքով։
Սթափվելով, Էմբեր–Մեյը մի փոքր զղջաց իր հապշտապ կատարած ընտրության համար, քանի որ դերասանն ավելի հաճելի կերպարներում էլ է հանդես եկել, բայց արդեն ուշ էր։ Չնայած այդ ամենի` աղջիկը հպարտությամբ է կրում իր նոր դաջվածքը
։
loading...