Ասեկոսեների մակարդակով միշտ էլ եղել են խոսակցություններ, թե Հայաստանում մերսման որոշ սրահներ սկսել են ծառայել այլ նպատակներով: Էրոտիկ մերսումը տարածված է զբոսաշրջային կենտրոն համարվող շատ քաղաքներում, օրինակ ` Բանգկոկ կամ Շանհայ այցելող զբոսաշրջիկները գիտեն, որ մերսման սրահներում` հավելյալ գումարի դիմաց բուն գործողությունը հնարավոր է վերածել էրոտիկ բնույթի` իհարկե, պահպանելով գաղտնիությունը, որին տեղյակ է նաև մերսման սրահի տնօրինությունը: Հայաստանում նման տիպի մերսման սրահների մասին ասեկոսեները հավաստի դարձան, երբ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը բացահայտեց, որ, Երևանում բարձր վարձատրվող մերսուհու արտագնա աշխատանքով ապահովելու կեղծ խոստում տալով, Չինաստանում հավաքագրվել են 4 կին ու տեղափոխելով Հայաստան` նրանցշահագործման ենթարկել: Կարելի էր կարծել, թե նմանատիպ լուրերից հետո, իրենց բուն նշանակությունը մոռացած մերսման սրահները պետք է զգույշ լինեին, եթե ոչ` ընդհանրապես հրաժարվեին «այլ ծառայություններից»:
1or.am լրատվական կայքը լրագրողական հետաքննության արդյունքում պարզեց, որ «Մերսման սրահ»-ները վերջին շրջանում սկսել են առավել ակտիվ գովազդել իրենց ծառայությունները սոցցանցերում: Հատկանշական է այն փաստը, որ բոլոր «մերսման սրահ»-ները օդնոկլասնիկյան հարթակից մեծ ծավալով արտագաղթելով ու հանգրվան գտնելով ֆեյսբուքյան տիրույթում , տարատեսակ ու անվստահություն ներշնչող նկարներով փորձում են զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները, ինչը նաև բարոյահոգեբանական տեսանկյունից իր վատ անդրադարձն է ունենում այն բոլոր դեռահասների համար, ովքեր գրանցված են սոցցանցերում: Անդրադառնանք նրանցից մեկի բազմաբովանդակ լուսանկարին ու տարածած հայտարարության
ը:
Մասնագետների հավաստմամբ մերսումը որքան հաճելի և հանգստացնող միջոց է, այնքան էլ կարող է վտանգավոր լինել: Մինչ մերսման համար դիմելը պետք է լավ մտածել, իմանալ օրգանիզմիդ բոլոր նրբությունները, արդյոք ունես որևէ հիվանդություն, թե` ոչ, ում ես վստահում մարմինդ և այլն: Օրինակ «Ռելաքսային» մերսումը կատարյալ է առողջ մարդու համար, մինչդեռ մի շարք հիվանդությունների դեպքում այն արգելվում է, ինչպես օրինակ` օնկոլոգիական հիվանդությունների, արյան բարձր ճնշման, ողնաշարային կամ ոսկրային հիվանդությունների, «գրիժաների» և այլ դեպքերում: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ գրեթե բոլոր մերսման «մասնագետները» հանդես են գալիս դեմքերը փակած լուսանկարներով ու տարբեր էրոտիկ դիրքերով: Ստորև ներկայացնում ենք համացանցը «գրաված» հայ «մերսուհիների» բացառիկ լուսանկարներից…
Ցավոք սրտի, այսօր չափազանց անվստահություն ներշնչող, անհայտ ծագման և սնկի նման շատացող «համացանցյան մերսման սրահ»-ները ավելի շատ ծառայում են որպես անբարոյականության որջի հասանելի այցեքարտեր, քան իսկապես մերսման ծառայություն, ինչն էլ իր հերթին հղի է մի շարք վտանգավոր հետևանքներով մեր հասարակության մեջ առողջ բարոյահոգեբանություն ձևավորելու գործում: