Փոքրիկ տղան ոտաբոբիկ կանգնած էր կոշիկի խանութի ցուցափեղկի մոտ և ապակուց այն կողմ նայում էր մի զույգ լավ աշնանային կոշիկների: Տաք, կաշվե և, հավանաբարշատ հարմար կոշիկների: Նա անթարթ նայում էր: Այդ պահին նրան մոտեցավ գեղեցիկ, լավ հագնված մի կին և հարցրեց.
– Փոքրիկ, ի՞նչ ես այդպես մտահոգ նայում: Ինչոր բանի մասի՞ն ես մտածում:
– Ես խնդրում եմ Աստծուն, մորաքույր, որպեսզի նա ինձ մեկ զույգ տաք կոշիկներ տա, – պատասխանեց տղան:
Առանց որևէ խոսք ասելու, կինը բռնեց տղայի ձեռքը և մտավ այդ խանութը: Նա խնդրեց վաճառողին բերել վեց զույգ մանկական գուլպաներ, և եթե հնարավոր էր՝ տաք ջուր, օճառ և սրբիչ: Երբ աշխատակիցը բերեց այն ամենը, ինչ խնդրել էր կինը, նա երեխայի հետ գնաց մի անկյուն, հանեց իր ձեռնոցները և սկսեց լվալ երեխայի ոտքերը, ապա չորացրեց սրբիչով: Հետո նրանք սկսեցին փորձել մի քանի զույգ կոշիկներ, այդ թվում նաև այն կոշիկները, որոնց տղան նայում էր դրսից: Դրանք տղայի հագով էին:
Այդ կինը գնեց կոշիկները և մի քանի զույգ գուլպաներ: Մեկը նա հագցրեց տղային, իսկ մնացածը դրեց տոպրակի մեջ և տվեց տղային: Հետո նա շոյեց տղայի գլուխն ու ասաց
. – Ինձ թվում է՝ դու հիմա քեզ ավելի լավ ես զգում: Նա արդեն շրջվել էր, որ գնա:
Բայց տղան բռնեց կնոջ ձեռքն ու արցունքոտ աչքերով հարցրեց.
– Դուք Աստծո կի՞նն եք: